Օլաֆ Շոլցը պաշտոնապես Բունդեսթագին վստահության քվեի խնդրանք է ներկայացրել

Լուրեր

08.10.2026 | 19:13
ԱՄՆ-ը «երբեք թույլ չէր տա» Հունաստան-Թուրքիա հակամարտություն․ Ռուբիոն նշել է F-35-ների Անկարային փոխանցման պայմանը
08.10.2026 | 19:00
ՀՕՖ-ի բարեգործական ճաշարանը չի փակվում․ բայց շահառուները մտահոգված են. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 18:48
Առանց ակումբի մնացած ամենաթանկ ֆուտբոլիստները՝ ըստ Transfermarkt-ի
08.10.2026 | 18:39
ՀՌՀ-ն հեռարձակողների հետ քննարկել է տեսալսողական բովանդակության նոր չափորոշիչները
08.10.2026 | 18:28
Այս պահին բանակցային կարգավորման հեռանկար չի երևում․ Ռուբիոն՝ ռուս-ուկրաինական պատերազմի մասին
08.10.2026 | 18:19
Միրզոյանն ու Ղազախստանի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային փոխկապակցվածությունն ու խաղաղության ջանքերը
08.10.2026 | 18:10
ՀՀ-Ադրբեջան քննարկում Գորիսում՝ TRIPP-ի հարցով // «Ռոսիա»-ի շենքի բռնագանձնման պահանջ է դրվել․ ԼՈՒՐԵՐ
08.10.2026 | 18:02
Փարիզում քննարկվել է ապաստանի գործերով մասնագիտացված դատավորներ ունենալու հնարավորությունը
08.10.2026 | 17:52
Եվրախորհրդարանը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իրանում, Վրաստանում և Ադրբեջանում բռնաճնշումների պատասխանատուների նկատմամբ
08.10.2026 | 17:43
Առուշանյանը ՔՊ կուսակցության անդամ չէ և չի պատրաստվում դառնալ․ Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:35
Եվրախորհրդարանում կոչ են արել փակել ԵՄ տարածքում գործող բոլոր «Ռուսական տները»
08.10.2026 | 17:30
Կաթողիկոսի եղբայր Գևորգ Ներսիսյանն ու նրա որդին մեղավոր են ճանաչվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:26
Sportico. Աշխարհի ամենաբարձր վարձատրությամբ ֆուտբոլիստները
08.10.2026 | 17:18
Մուրադովն անհետ կորածների ցուցակ ուներ, օգտագործե՛ք ՌԴ-ի ձեր լծակները․ զոհվածի մայր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:09
Թրամփը միջանկյալ ընտրություններից առաջ դիտարկում է Իրանի դեմ հնարավոր հարվածների հարցը․ The Atlantic
Բոլորը

Գերմանիայի դաշնային կանցլեր Օլաֆ Շոլցը պաշտոնապես Բունդեսթագին վստահության քվեի խնդրանք է ներկայացրել։ Այս մասին գրում է Bild-ը։

«Բունդեսթագի հարգելի նախագահ, համաձայն [Գերմանիայի Սահմանադրության] 68-րդ հոդվածի՝ ես խնդրում եմ, որ իմ նկատմամբ վստահության հարցը դրվի քվեարկության, որը տեղի կունենա երկուշաբթի օրը՝ 2024 թվականի դեկտեմբերի 16-ին։ Ես մտադիր եմ հայտարարություն անել»,- ասված է դիմումի տեքստում։

Հարցումը ներկայացնելու և խորհրդարանում քվեարկության միջև պետք է լինի առնվազն 48 ժամ: Օլաֆ Շոլցի դեպքում պատգամավորները շատ ավելի շատ ժամանակ կունենան՝ քվեարկությունը նախատեսված է միայն դեկտեմբերի 16-ին։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 6-ին Գերմանիայում քաղաքական ճգնաժամ սկսվեց, երբ Օլաֆ Շոլցը որոշեց պաշտոնանկ անել ֆինանսների նախարար Քրիստիան Լինդներին, որն Ազատ դեմոկրատական կուսակցության առաջնորդն է։ Դրանից հետո իշխանական կոալիցիան փլուզվեց։ Իշխող Սոցիալ-դեմոկրատական կուսակցության և CDU/CSU ամենամեծ ընդդիմադիր դաշինքի առաջնորդները համաձայնեցրեցին Բունդեսթագի արտահերթ ընտրությունների օրը։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի