Ամբողջ Աբխազիան հոսանքազրկվել է՝ միակ ՀԷԿ-ի աշխատանքի դադարեցման պատճառով

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Էլեկտրաէներգիայի մատակարարումն ամբողջ Աբխազիայում դադարեցվել է՝ Ինգուրի հիդրոէլեկտրակայանի վթարային անջատման պատճառով, ՏԱՍՍ-ին հայտնել են Չեռնոմորէներգո ընկերության մամուլի ծառայությունից։

Հանրապետության միակ հիդրոէլեկտրակայանում վթարային անջատում է տեղի ունեցել ջրամբարում ջրի կրիտիկական մակարդակի և անբավարար ներհոսքի պատճառով։

Դեկտեմբերի 9-ից երկրի բոլոր մարզերում էլեկտրաէներգիայի մատակարարման սահմանափակումներ են մտցվել։ Ժամը 7:00-21:00-ը հոսանքի մատակարարումն իրականացվել է երկու անգամ՝ 2 ժամ 20 րոպեով, գիշերային հոսանքազրկումներ չեն եղել։

Սահմանափակումները մտցվել են Ինգուրի հիդրոէլեկտրակայանի լիակատար անջատումից խուսափելու համար։ Աբխազիայի արևմտյան հատվածը և մայրաքաղաք Սուխումը հիմնականում էլեկտրաէներգիա են ստանում Ռուսաստանից հոսքերի շնորհիվ, արևելյան մասը՝ Ինգուրի հիդրոէլեկտրակայանից։

Հիշեցնենք, որ Աբխազիայում հակառուսական բողոքի ցույցերից հետո ՌԴ-ն դադարեցրել է հանրապետության քաղաքացիների սոցվճարումները, ինչպես նաև արգելել է երկրից մանդարինի ներմուծումը։

Աբխազիայի վարչապետի պաշտոնակատար Վալերի Բգանբան ավելի վաղ դիմել էր ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինին՝ հանրապետությունում սոցիալական վճարումները վերականգնելու խնդրանքով, սակայն ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ վճարումները դադարեցվել են՝ «պարտավորությունների հավասարակշռությունը պահպանելու համար»։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի