Փաշինյանի աշխատակազմը 44 մլն դրամանոց նոր «պադավատ» է ստացել մեկ ամիս առաջ․ կրճատել են 16 տարի առաջ ձեռբերված երեք մեքենա

Լուրեր

04.06.2026 | 22:10
Հայկ Մարությանը հեռացավ բանավեճից` բացման խոսքից հետո և Փաշինյանին բանավեճի հրավիրեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.06.2026 | 21:57
CIES․ Աշխարհի ամենաթանկ ֆուտբոլիստները
04.06.2026 | 21:44
Հայաստանը 5500 վարդ է արտահանել Լատվիա. ԵՄ-ն խոստանում է աջակցել հայկական արտադրանքի մուտքին եվրոպական շուկա
04.06.2026 | 21:30
Եզրափակիչ բանավեճ՝ քաղաքական ուժերի առաջին համարների միջև. ՈՒՂԻՂ
04.06.2026 | 21:20
Բայրամովը հուլիսին Մոսկվա կայցելի
04.06.2026 | 21:07
Չկողմնորոշված ընտրողների մոտ ՔՊ-ն առաջատար է մնում․ ArmES-ի նոր հետազոտությունը
04.06.2026 | 20:53
Քարոզի գինը․ ինչքան փող են ծախսել քաղաքական ուժերն ընտրարշավի վրա
04.06.2026 | 20:39
Գերմանիան առաջին անգամ չի ընտրվել ՄԱԿ-ի ԱԽ ոչ մշտական անդամ․ դրա համար Բեռլինը մեղադրում է ՌԴ-ին
04.06.2026 | 20:30
ՌԴ-ի հետ տնտեսական պատերազմ չի սպասվում․ չեմ կարծում՝ ՌԴ-ն թշնամական քաղաքականություն կվարի հայ ժողովրդի նկատմամբ․ Վահագն Ալեքսանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.06.2026 | 20:17
Փաստաբանն ահազանգում է՝ Արթուր Օսիպյանի կյանքի համար լուրջ վտանգ է առկա
04.06.2026 | 20:07
ՊՆ-ն պարզաբանում է սահմանային անցակետերում ռազմական ոստիկանության ներկայության նպատակը
04.06.2026 | 20:00
Ընտրատեղամասը՝ բանտում. ինչպես է կազմակերպվում կալանավորների և դատապարտյալների քվերակությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.06.2026 | 19:52
ՀԱԿ-ը դատապարտել է Մասիսում և Արթիկում ընդդիմադիրների նկատմամբ բռնության դեպքերը
04.06.2026 | 19:41
Մեր երկիրը կարիք ունի արդարության ու ճշմարտության` իմ մասով դա անելու եմ. Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.06.2026 | 19:31
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հանրահավաքն Ազատության հրապարակում. ՈՒՂԻՂ
Բոլորը

Նիկոլ Փաշինյանի՝ պետական համակարգի մեքենաները «կացնային» քաղաքականությամբ կրճատելու հրահանգից հետո ՀՀ վարչապետի աշխատակազմում հրաժարվել են 16 տարի առաջ արտադրված ավտոմեքենաներից։ Այս մասին Factor.am-ը տեղեկանում է կառավարությունից ստացած գրավոր հարցման պատասխանից։

Factor.am-ին փոխանցված պատասխանում նշված ժամանակագրության համաձայն Փաշինյանի հրահանգից 10 օր անց՝ դեկտեմբերի 2-ին, վարչապետի աշխատակազմը կրճատել է 2008 թվականի արտադրության «Nissan Altima» և 2009 թվականի արտադրության երկու «Mercedes Benz S350» մակնիշի ավտոմեքենաները։

Փաշինյանի աշխատակազմում քննարկում են ևս տասնմեկ ավտոմեքենա կրճատելու հարցը, որոնցից երկուսը 2008 թվականի արտադարության են, մեկը՝ 2005 թվականի, երեքը՝ 2012, իսկ մյուսները մինչև 2015 թվականի արտադրության։

Ստացվում է՝ Փաշինյանի աշխատակազմը կրճատման տակ ազատվում է 10 և ավելի տարվա մաշվածություն ունեցող մեքենաներից միայն։ Ավելին՝ այս հին ավտոմեքենաները «դուրս գրելուն» զուգահեռ, վարչապետի աշխատակազմը նոր՝ թանկարժեք մեքենաներով է համալրվում։ Չնայած դեկտեմբերի 2-ի դրությամբ կրճատվել է երեք մեքենա, բայց Factor.am-ին փոխանցված պատասխանի համաձայն աշխատակազմին ամրացվել է նույնքան՝ երեք, մեքենա։

Մինչ Փաշինյանը «կացինը վերցրել» ու կրճատում է պետական ապարատի ծառայողական մեքենաները իր աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանին մեկ ամիս առաջ 43 մլն 800 հազար դրամ արժեքով մեքենա է հատկացվել։ Հարությունյանին սպասարկող մեքենան «Volvo XC90 Plug in Hybrid» մակնիշի ավտոմեքենա է՝ 2024 թվականի արտադրության։ Գերատեսչությունից հայտնում են, որ Արայիկ Հարությունյանին սպասարկող BMW-ն երկու տարի առաջ խափանվել էր և հնարավոր չէր վերականգնել։

Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 22-ին տված հարցազրույցում հայտարարել էր, որ մոտ 80-90 տոկոսով կրճատելու է պետական ապարատի ծառայողական մեքենաները։ Factor TV-ի ուսումնասիրությունները, որոնք հիմնված են պետական կառույցներից ստացված տեղեկությունների հիման վրա, ցույց են տալիս, որ առայժմ հայտնի է 107 ծառայողական մեքենա կրճատման մասին։

Նարեկ Կիրակոսյան