ԱՄՆ-ը կարող է «իրանական» պատժամիջոցներ կիրառել ռուսական նավթի դեմ

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ իշխանությունները պատրաստվում են խստացնել ռուսական նավթի արտահանման դեմ պատժամիջոցները և դիտարկում են այնպիսի միջոցներ, որոնք նախկինում կիրառվել են Իրանի նավթային հատվածի դեմ, Bloomberg-ին հայտնել են իրազեկ աղբյուրները։

Ըստ նրանց՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը երկար ժամանակ հրաժարվում էր կոշտ սահմանափակումներ մտցնել, քանի որ վախենում էր, որ դրանք կհանգեցնեն էներգակիրների գների կտրուկ աճի, հատկապես նախագահական ընտրությունների նախաշեմին: Սակայն այժմ Սպիտակ տունը պատրաստ է «ավելի ագրեսիվ գործողությունների», քանի որ նավթի գներն ընկել են համաշխարհային գերբեռնվածության պայմաններում:

Բայդենի վարչակազմը նաև մտավախություն ունի, որ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կարող է ստիպել Ուկրաինային «արագ գործարք կնքել Ռուսաստանի հետ»։

Սահմանափակումների մանրամասները դեռ հաստատված չեն, նշում են Bloomberg-ի աղբյուրները։ Եթե նույն պատժամիջոցները սահմանվեն, ինչ Իրանի նկատմամբ, ապա ԱՄՆ-ը կկարողանա պատժել ռուսական նավթի գնորդներին։

Սակայն կան լուրջ ռիսկեր, քանի որ Չինաստանը, Հնդկաստանը և այլ հզոր երկրներ Ռուսաստանից զգալի քանակությամբ վառելիք են գնում: Նման միջոցները կարող են արագորեն հանգեցնել նավթի գների աճի, համաշխարհային տնտեսության դժվարությունների։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի