Գյումրիում ՏԿԵՆ-ը մշտադիտարկում է իրականացրել տեխզննության բոլոր 4 կայաններում

Լուրեր

08.10.2026 | 17:43
Առուշանյանը ՔՊ կուսակցության անդամ չէ և չի պատրաստվում դառնալ․ Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:35
Եվրախորհրդարանում կոչ են արել փակել ԵՄ տարածքում գործող բոլոր «Ռուսական տները»
08.10.2026 | 17:30
Կաթողիկոսի եղբայր Գևորգ Ներսիսյանն ու նրա որդին մեղավոր են ճանաչվել
08.10.2026 | 17:26
Sportico. Աշխարհի ամենաբարձր վարձատրությամբ ֆուտբոլիստները
08.10.2026 | 17:18
Մուրադովն անհետ կորածների ցուցակ ուներ, օգտագործե՛ք ՌԴ-ի ձեր լծակները․ զոհվածի մայր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:09
Թրամփը միջանկյալ ընտրություններից առաջ դիտարկում է Իրանի դեմ հնարավոր հարվածների հարցը․ The Atlantic
08.10.2026 | 17:01
Վարդաձորում 2-րդ դասարանցու նկատմամբ բռնության դեպքով Տեսչական մարմնի կողմից նախաձեռնվել է վարչական վարույթ
08.10.2026 | 16:57
ՀՖՖ. Եղիշե Մելիքյանն ունի ՀՀ քաղաքացիություն
08.10.2026 | 16:52
Հայտնի է Արման Ծառուկյանի հաջորդ մրցակիցը RAF-ում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
08.10.2026 | 16:44
Ոչ մի կապ չունի ազգությունը. ՔՊ-ականը` զինված ադրբեջանցու հանցագործության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 16:44
Կայացել է Նիկոլ Փաշինյանի և Շավքաթ Միրզիյոևի հանդիպումը
08.10.2026 | 16:36
Հարավային Կորեան հետ է կանչում Ուկրաինայում իր դեսպանին
08.10.2026 | 16:28
Ստամբուլում շենքի փլուզման հետևանքով կան զոհեր․փրկարարական աշխատանքները շարունակվում են
08.10.2026 | 16:21
Հայտնի է՝ ինչու է Արթուր Ալեքսանյանը բաց թողնելու աշխարհի առաջնությունը
08.10.2026 | 16:17
Գորիսում Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները քննարկել են TRIPP-ի էլեկտրահաղորդման գծերի տեղակայումը
Բոլորը
Օրենսդրական կարգավորումների արդյունավետությունը և նոր կարգավորումների ներդրման նպատակահարմարությունն ուսումնասիրելու նպատակով՝ ՀՀ ՏԿԵՆ ավտոմոբիլային տրանսպորտի քաղաքականության, լիցենզավորման և թույլտվությունների վարչությունը ս.թ. նոյեմբերի 30-ին ամբողջ կազմով մշտադիտարկում է իրականացրել Արագածոտնի և Շիրակի մարզերում։
«Մասնավորապես՝ Արագածոտնի մարզում ուսումնասիրվել է ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներին տեղադրված շուրջ 28 գովազդային վահանակ։ Դիտարկվել են տեղադրված գովազդային վահանակների համապատասխանությունը սահմանված տեխնիկական պայմաններին, վահանակների տեղադրման վայրերը, դրանց վիճակը, արգելապատնեշների առկայությունը։

«Գյումրի քաղաքում մշտադիտարկում է իրականացվել տեխնիկական զննության բոլոր 4 կայաններում։ Այդ կայաններում ուսումնասիրվել են պահանջվող սարքավորումների առկայությունը և վիճակը, դրանց ստուգաչափված լինելու հանգամանքը և կիրառությունն ավտոտրանսպորտային միջոցների տեխնիկական զննության անցկացման ընթացքում, ինչպես նաև տեխնիկական զննության իրականացման գործընթացի տեսաձայնագրման և կայանում ձայնագրությունները մեկ տարի ժամկետով պահպանելու հանգամանքը։

Միաժամանակ վարչության աշխատակիցներն այցելել են գազաբալոնային սարքավորումների տեղադրման և պարբերական վկայագրման 3 կայան, ծանոթացել նշված կայաններում իրականացվող գազաբալոնների ճնշափորձարկման և վկայագրման գործընթացին, սարքավորումների առկայությանը և դրանց վիճակին։

Ուսումնասիրության արդյունքում ի հայտ եկած որոշ թերությունների վերաբերյալ տեղում իրականացվել են քննարկումներ և առաջարկվել է դրանք հնարավորինս արագ վերացնել։ Տեխնիկական զննության կայաններում ավտոտրանսպորտային միջոցների տեխնիկական զննության գործընթացի և սահմանված կարգավորումներին համապատասխան գործընթացի անցկացման ավելի մանրամասն ուսումնասիրության նպատակով կայանների պատասխանատուներին առաջարկվել է նախարարություն ներկայացնել նախորդ ամիսներին իրականացված տեխնիկական զննության տեսաձայնագրությունները,ինչպես նաև տրվել են ցուցումներ խիստ ուշադրություն դարձնել ձմեռային անվադողերի առկայությանը»,- ասված է ՏԿԵՆ-ի տարածած հաղորդագրությունում։

Մշտադիտարկման և ուսումնասիրության նպատակով վարչության աշխատակիցների կողմից առաջիկայում նման աշխատանքային այցեր կլինեն նաև մյուս մարզեր, իսկ հայտնաբերված թերությունների վերաբերյալ կտեղեկացվի նաև տրանսպորտի ոլորտում վերահսկողություն իրականացնող համապատասխան տեսչական մարմնին։