2024թ․ ԱՄՆ զբոսաշրջային վիզայի մերժումների թիվն ավելացել է ՀՀ քաղաքացիների համար

Լուրեր

28.08.2026 | 11:46
Ծովինար Թադևոսյանը վերանշանակվել է ՔԿԾ պետի պաշտոնում
28.08.2026 | 11:44
89 տարեկանում մահացել է Նորվեգիայի թագավորը
28.08.2026 | 11:42
Վարչապետի որոշմամբ արդարադատության 4 փոխնախարարներ վերանշանակվել են իրենց պաշտոններում
28.08.2026 | 11:37
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը 4 մեդալ է նվաճել Poland Open-ում
28.08.2026 | 11:33
Պաշտպանության 3 փոխնախարարներ վերանշանակվել են իրենց պաշտոններում
28.08.2026 | 11:27
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Յարոսլավլի նավթավերամշակման գործարանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.08.2026 | 11:18
NYMEX․ Ոսկու գինը նվազել է 0.02%-ով և կազմել 4597.50 դոլար
28.08.2026 | 11:07
Արարատ գյուղի զբոսայգու ամբողջ տարածքը վերադարձվել է համայնքին
28.08.2026 | 10:55
Նեպալում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 469-ի
28.08.2026 | 10:50
Չեմպիոնների լիգա. Հայտնի են առաջին զամբյուղի ակումբների ու «Սլովանի» մրցակիցները
28.08.2026 | 10:42
Արտարժույթների փոխարժեքները՝ օգոստոսի 28-ի դրությամբ
28.08.2026 | 10:33
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիան» վիճակահանության 4-րդ զամբյուղում է
28.08.2026 | 10:31
Թրամփը հրամանագիր է ստորագրել՝ Օնտարիո լիճը վերանվանելով «Ամերիկա լիճ»
28.08.2026 | 10:23
Էրեբունի վարչական շրջանում գազամատակարարման դադարեցումներ կլինեն
28.08.2026 | 10:15
«Երևանի վերջին պահանջները զարմանք են առաջանում». Լավրովը՝ երկաթուղու շուրջ իրավիճակի մասին
Բոլորը

ԱՄՆ Պետքարտուղարությունը հրապարակել է 2024 թվականի B կարգի VISA տրամադրելու մերժումների ցուցակը։ Դրանում նշված են երկրները և տվյալներ, թե այդ երկրների քաղաքացիների քանի տոկոսին է մերժվել ԱՄՆ զբոսաշրջային վիզայի տրամադրումը։

Ըստ հրապարակված տվյալների՝ ԱՄՆ զբոսաշրջային վիզա ստանալու համար մերժումների թիվը ՀՀ քաղաքացիների համար ավելացել է՝ հասնելով 59.46%-ի՝ նախորդ տարվա 51,49%-ի դիմաց։

Վիզաների մերժման հետ կապված իրավիճակը բարդ է նաև ԱՊՀ մյուս երկրների պարագայում։ 2024 թվականին Ղազախստանի քաղաքացիների համար մերժումներն ավելացել են մինչև 46,29% (2023 թվականին՝ 41,93%), Ուզբեկստանի պարագայում՝ 64,61% (59,56%)։

Միաժամանակ, նախկին ԽՍՀՄ որոշ երկրներում մերժման մակարդակը նվազել է։ Օրինակ՝ Բելառուսի քաղաքացիների համար այն նվազել է՝ 32,8%-ից հասնելով 28,79%-ի, Տաջիկստանի պարագայում՝ 54,96%-ից 45,24%:

Ռուսաստանի քաղաքացիների համար 2024 ֆինանսական տարում այս ցուցանիշը գրեթե անփոփոխ է մնացել 2023 թվականի համեմատ: Մերժման մակարդակը կազմել է 38,56%, ինչը նախորդ տարվա համեմատ (39,49%) ցածր է ընդամենը 1%-ով։

Տարածաշրջանային երկրներից Ադրբեջանի քաղաքացիների համար վիզաների մերժման ցուցանիշը եղել է 21,46%, Վրաստանի քաղաքացիների համար՝ 41,44%, Թուրքիայի՝ 19,78%, Իրանի՝ 55,54%:

Աշխարհի բոլոր երկրներից մերժումների ճնշող մեծամասնությունը ստանում են Սոմալիի քաղաքացիները (77%)։ Իսկ ԱՄՆ տուրիստական վիզա ամենից հեշտ ստանում են ԱՄԷ-ի (1.46%), Կիպրոսի (2.16%) և Ռումինիայի քաղաքացիները (2.61%)։

Տաթև Ֆռանգյան