Google-ի նոր չիպը 5 րոպեում լուծել է մի խնդիր, որի լուծման համար ամենահզոր գերհամակարգիչներից մեկը պետք է աշխատեր Տիեզերքի տարիքից ավելի երկար

Լուրեր

08.10.2026 | 15:39
Ահաբեկչի հանցագործությունը նույնականացվում է սովորական հանցագործության հետ. Յոլյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 15:33
Նորմալ չէ, իշխանական կառույցներն օգտագործվում են որպես քարոզչական գործիք ընդդիմադիրների դեմ. Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 15:25
Գրականության ոլորտում Նոբելյան մրցանակը շնորհվել է կանադացի հեղինակի
08.10.2026 | 15:19
Չեմ կարող ասել` տեսագրությունն ինչպես ու ինչու էր հայտնվել լրատվամիջոցում. Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 15:10
Փաշինյանը՝ Պուտինի և Ալիևի հետ հանդիպման մասին // Վլադիմիր Վարդանյանը՝ ՍԴ նախագահի հնարավոր թեկնածու․ ԼՈՒՐԵՐ
08.10.2026 | 15:01
Հայտնի է ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
08.10.2026 | 14:53
Թուրքական պաշտպանական ընկերությունը փակում է Ադրբեջանում իր մասնաճյուղը
08.10.2026 | 14:42
ՄԻՊ-ը Վարդենիսի խնամքի կենտրոնում աշխատանքի շահագործման և այլ խախտումներ է արձանագրել
08.10.2026 | 14:33
Էրդողանի կուսակցության խոսնակը մեկնաբանել է Ալիևի հայտարարությունների պատճառով Թուրքիայի և Ադրբեջանի միջև լարվածության մասին լուրերը
08.10.2026 | 14:24
Մեքսիկայում մրցավար է մահացել ռեստլերի կողմից ռինգ նետվելուց հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 14:21
Չեմ բացառում գերիների հետ փոխանակման տարբերակը, բայց վաղ է այդ մասին խոսելը. ՔՊ-ական պատգամավոր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 14:15
Տոկաևն առաջարկել է Միջին միջանցքն ինտեգրել TRIPP-ին
08.10.2026 | 14:07
Պուտինի և Թրամփի միջև հեռախոսազրույցի հստակ ամսաթիվը դեռևս հայտնի չէ
08.10.2026 | 13:58
Եմենի հութիները հայտարարել են Էր-Ռիադի օդանավակայանին հարվածելու մասին․ երեք մարդ զոհվել է
08.10.2026 | 13:50
Էլեկտրամոբիլների արտոնյալ քվոտայից ոչ դիլերների համար մնացել է 386 ավտոմեքենա
Բոլորը

Google-ը ներկայացրել է Willow անվանումով նոր քվանտային պրոցեսորը։ Google Quantum AI լաբորատորիայի հիմնադիր ղեկավար Հարթմութ Նեվեն պնդում է, որ նոր չիպը շատ ավելի մեծ արտադրողականություն ունի, քան այս պահին գործող գերհամակարգիչները, գրում է Meduza-ն։ 105 քուբիթ հզորությամբ պրոցեսորը տրված առաջադրանքներից մեկը կատարել է 5 րոպեից էլ քիչ ժամանակում։ Ըստ Google-ի այս պահին աշխարհի ամենաարագ սուպերհամակարգիչներից մեկին՝ Frontier-ին, այդ խնդիրը լուծելու համար կպահանջվեր 10 սեպտիլիոն տարի՝ այսինքն շատ ավելի, քան Տիեզերքի տարիքն է (13,8 մլրդ տարի)։

Հարթմութ Նևենն ընդգծում է, որ այս թիվը գերազանցում է ֆիզիկայի բոլոր հայտնի ժամանակային սանդղակները։ Ըստ լաբորատորիայի ղեկավարի, սա «հաստատում է այն գաղափարը, որ քվանտային հաշվարկները տեղի ունենում բազմաթիվ զուգահեռ տիեզերքներում», ինչպես նաև համապատասխանում է բրիտանացի ֆիզիկոս Դեյվիդ Դոյչի կողմից առաջ քաշած բազմատիեզերքի գոյության վարկածին։

Այնուամենայնիվ, Willow-ի գլխավոր առավելությունը արտադրողականությունը չէ: Մշակողները պնդում են, որ իրենք կարողացել են նվազեցնել հաշվարկներում սխալների հաճախականությունը, որը սովորաբար աճում է քուբիթների աճին զուգահեռ: Google-ն ընդգծում է, որ գիտնականները գրեթե 30 տարի փորձում էին լուծել այս խնդիրը։

Google Quantum AI-ի ղեկավարը վստահ է, որ քվանտային հաշվարկների և արհեստական ​​բանականության համատեղ զարգացումը նոր հնարավորություններ կբացի տարբեր ոլորտներում հետագա հետազոտությունների համար։ Օրինակ՝ գիտնականները կկարողանան նոր դեղամիջոցներ մշակել կամ ավելի արդյունավետ մարտկոցներ նախագծել էլեկտրական մեքենաների համար։ Բացի այդ, քվանտային հաշվարկները կօգնեն արագացնել ջերմամիջուկային սինթեզի և ընդհանրապես այլընտրանքային էներգիայի ոլորտում գիտական մշակումները:

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի