Ինձ ձերբակալել են ճշմարտությունն ասելու համար․ Բաքվի դատարանը հայտնի քաղաքագետին 4 ամսով կալանավորել է

Լուրեր

07.11.2026 | 18:24
Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
07.11.2026 | 18:08
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետ
07.11.2026 | 17:57
Վանաձորում, Արարատում և Հրազդանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
07.11.2026 | 17:30
Ծանրորդ Էմմա Պողոսյանն աշխարհի առաջնությունում 8-րդն է
07.11.2026 | 17:01
Տավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել է. ՆԳՆ
07.11.2026 | 16:24
TRIPP-ը անձամբ Թրամփի անձնական պրոյեկտը չի, այն բիզնես պրոյեկտ է, խնդիր չենք ունենա.Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 16:10
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 7-ի դրությամբ
07.11.2026 | 15:54
Եթե թուրքերն ուզենան հարձակվեն, մենք չենք հասցնի հզորանանք, որևիցե բան չենք հասցնի. Սիմոնյանը՝ սփյուռքահային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 15:43
Ռումբի տեղադրման մասին սպառնալիքներ՝ եվրոպական հեռուստաընկերություններին․ նամակները ստորագրված են եղել «Միխայիլ Անդրոպով» անունով
07.11.2026 | 15:25
Ինչի՞ պետք է կարողանանք ինչ որ տեղ տեղաշարժվենք, իսկ ադրբեջանցին մի տեղից մյուսը չկարողանա. Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 15:06
ԱՄՆ-ն մինչև 20 մլն դոլար պարգևատրում է առաջարկում Իրանի միջուկային ծրագրի մասին տեղեկությունների համար
07.11.2026 | 14:41
Հանրապետության մեծ մասում ձյուն կտեղա. բուք և սառնամանիք է սպասվում
07.11.2026 | 14:19
Կաթնամթերքում հայտնաբերված մանրէների ոչ բոլոր տեսակներն են վտանգավոր․ ՍԱՏՄ-ն՝ Փաշինյանի հանձնարարությունից հետո
07.11.2026 | 14:06
5000 դոլարի դիմաց սպանություն էին նախապատրաստում․ Արմավիրում երեք տղամարդ է ձերբակալվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
07.11.2026 | 13:59
Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Համաշխարհային հայկական գագաթնաժողով 2026»-ի պանելային քննարկմանը
Բոլորը

Բաքվի Յասամալի շրջանային դատարանը Ադրբեջանում հայտնի քաղաքագետ, Քաղաքական կառավարման ինստիտուտի տնօրեն Ազեր Գասիմլիին 4 ամսով կալանավորելու որոշում է կայացրել, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Գասիմլին մեղադրվում է տուժող Գուրբանալի Յուսիբովից գումար շորթելու մեջ, սակայն նրա փաստաբաններ Ռովշանա Ռահիմլին ու Ագիլ Լաիջը հայտարարել են, որ կա դատարանի օրինական ուժի մեջ մտած վճիռ, որը հաստատում է, որ տղամարդը գումար է պարտք Գասիմլիին։

Ինքը՝ Ազեր Գասիմլին, հայտարարել է, որ իր ձերբակալությունը քաղաքական դրդապատճառներ ունի՝ պնդելով, որ իրեն պատժում են ճշմարտությունն ասելու համար։

«Այսօր Ադրբեջանում քաղաքականություն չկա, ես էլ քաղաքական գործիչ չեմ։ Որովհետև որտեղ չկա քաղաքականություն, այնտեղ չկան քաղաքական գործիչներ։ Ես այստեղ եմ, քանի որ ճշմարտությունն եմ ասում»,- նշել է նա։

Պաշտպանական կողմը բողոքարկելու է կալանքի որոշումը։

Նշենք, որ Գասիմլին ձերբակալվել էր դեկտեմբերի 8-ի առավոտյան՝ Ադրբեջանի Քրեական օրենսգրքի 182.2.3 հոդվածի (շորթում սպառնալիքներով) հատկանիշներով մեղադրանքով: Այս հոդվածով նրան սպառնում է 5-ից 10 տարի ժամկետով ազատազրկում։

Գասիմլիին նոյեմբերի 22-ին թույլ չէին տվել երկրից դուրս գալ։ Երեք օր անց նա Բաքվի ոստիկանությունում որպես վկա հարցաքննվել էր մի քանի քրեական գործերով։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի