«Մահվան ճամբար». Սիրիայում Ասադի տապալումից հետո բացվել են «Սեդնայա» բանտի դռները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.10.2026 | 18:39
ՀՌՀ-ն հեռարձակողների հետ քննարկել է տեսալսողական բովանդակության նոր չափորոշիչները
08.10.2026 | 18:28
Այս պահին բանակցային կարգավորման հեռանկար չի երևում․ Ռուբիոն՝ ռուս-ուկրաինական պատերազմի մասին
08.10.2026 | 18:19
Միրզոյանն ու Ղազախստանի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային փոխկապակցվածությունն ու խաղաղության ջանքերը
08.10.2026 | 18:10
ՀՀ-Ադրբեջան քննարկում Գորիսում՝ TRIPP-ի հարցով // «Ռոսիա»-ի շենքի բռնագանձնման պահանջ է դրվել․ ԼՈՒՐԵՐ
08.10.2026 | 18:02
Փարիզում քննարկվել է ապաստանի գործերով մասնագիտացված դատավորներ ունենալու հնարավորությունը
08.10.2026 | 17:52
Եվրախորհրդարանը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իրանում, Վրաստանում և Ադրբեջանում բռնաճնշումների պատասխանատուների նկատմամբ
08.10.2026 | 17:43
Առուշանյանը ՔՊ կուսակցության անդամ չէ և չի պատրաստվում դառնալ․ Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:35
Եվրախորհրդարանում կոչ են արել փակել ԵՄ տարածքում գործող բոլոր «Ռուսական տները»
08.10.2026 | 17:30
Կաթողիկոսի եղբայր Գևորգ Ներսիսյանն ու նրա որդին մեղավոր են ճանաչվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:26
Sportico. Աշխարհի ամենաբարձր վարձատրությամբ ֆուտբոլիստները
08.10.2026 | 17:18
Մուրադովն անհետ կորածների ցուցակ ուներ, օգտագործե՛ք ՌԴ-ի ձեր լծակները․ զոհվածի մայր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:09
Թրամփը միջանկյալ ընտրություններից առաջ դիտարկում է Իրանի դեմ հնարավոր հարվածների հարցը․ The Atlantic
08.10.2026 | 17:01
Վարդաձորում 2-րդ դասարանցու նկատմամբ բռնության դեպքով Տեսչական մարմնի կողմից նախաձեռնվել է վարչական վարույթ
08.10.2026 | 16:57
ՀՖՖ. Եղիշե Մելիքյանն ունի ՀՀ քաղաքացիություն
08.10.2026 | 16:52
Հայտնի է Արման Ծառուկյանի հաջորդ մրցակիցը RAF-ում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
Բոլորը

Սիրիայում «Հայաթ Թահրիր ալ-Շամ»-ի (HTS) զինյալները Աբու Մուհամեդ ալ-Ջոլանիի գլխավորությամբ կիրակի  վերահսկողություն են հաստատել Դամասկոսի մերձակայքում գտնվող սիրիական տխրահռչակ «Սեդնայա» բանտի նկատմամբ՝ մայրաքաղաք մտնելուց և երկարամյա առաջնորդ Բաշար ալ-Ասադի Ռուսաստան փախչելուց հետո: France24-ն իր անդրադարձում նշում է, որ ապստամբները ներխուժել են հաստատություն՝ ազատագրելով հազարավոր մարդկանց՝ հիմնականում Ասադի ռեժիմի հակառակորդներին, որոնք բանտարկված են եղել սիրիական քաղաքացիական պատերազմի սկսվելուց ի վեր՝ 2011 թվականին կամ նույնիսկ ավելի երկար:

Ձերբակալվածները դուրս են եկել՝ վերամիավորվելով ընտանիքների հետ, որոնք երկար ժամանակ կարծում էին, թե նրանց մահապատժի են ենթարկել։

Այնուամենայնիվ, շատերը դեռևս բանտի մութ միջանցքներում փնտրում են մարդկանց՝ հույս ունենալով գտնել անհայտ կորած սիրելիներին:

Սիրիական «Սպիտակ սաղավարտներ» քաղաքացիական պաշտպանության խումբը հայտնել է, որ «հինգ մասնագիտացված շտապ օգնության խմբեր է ուղարկել Սեդնայա բանտ՝ հետաքննություն իրականացնելու գաղտնի մուտքերի և մի քանի հարկանի ստորգետնյա թաքնված սենյակների մասին հաղորդումներից հետո»։ Թիմերը փնտրում են թաքնված դռներ կամ չբացահայտված նկուղներ, որոնք, ըստ տեղեկությունների, կապված են հաստատության հետ, որտեղ դեռևս կարող են պահվել կալանավորները:

Սեդնայա բանտի կալանավորների և անհայտ կորածների ասոցիացիան (ADMSP) երկուշաբթի հայտարարություն է տարածել՝ հերքելով ստորգետնյա խցերի առկայությունը։

«ADMSP-ը հաստատում է 2024 թվականի դեկտեմբերի 8-ին Դամասկոսի ժամանակով ժամը 11:00-ին Սեդնայա բանտից վերջին կալանավորի ազատ արձակումը»,- ասվում է հայտարարության մեջ։

Դամասկոսից 30 կմ հյուսիս գտնվող բանտի ընդհանուր մակերեսը գնահատվում է շուրջ 1,4 քառակուսի կիլոմետր: Բանտի ստեղծմանն ուղղված ջանքերը սկսվել են 1978 թվականին՝ համաձայն ADMSP-ի կողմից 2022 թվականին հրապարակված զեկույցի։

Սիրիայի կառավարությունը բռնագրավել է հողատարածքները տեղի սեփականատերերից՝ հանձնարարելով Պաշտպանության նախարարությանն այնտեղ բանտ կառուցել։ Շինարարությունը սկսվել է 1981-ին և շարունակվել մինչև 1986 թվականը, երբ առաջին կալանավորը ժամանել է 1987 թվականին։

2017-ին Amnesty International-ն 3D մոդելավորմամբ փորձել է վերակառուցել բանտի դասավորությունը՝ հիմնվելով 84 վերապրածների տվյալների վրա: Ստացված մոդելները բացահայտել են մի կառույց, որը նախատեսված էր բանտարկյալներին մեկուսացնելու և ահաբեկելու համար՝ խոշտանգումներով և բռնի անհետացումներով: Բանտը բաղկացած է երկու հիմնական շինություններից, որոնք կարող էին տեղավորել 10,000-ից մինչև 20,000 բանտարկյալի։

Իրավապաշտպան խմբերը և վերապրածները բանտը նկարագրել են որպես «մահվան ճամբար», որտեղ Ասադի ռեժիմն իրականացրել է իր ամբողջ դաժանությունը, հատկապես՝ Արաբական գարնան բողոքի ցույցերից հետո, որոնք տարածվել էին 2010 թվականից սկսած:

Amnesty International-ի տվյալներով՝ 2011-2015 թվականներին 5-ից մինչև 13,000 մարդ մահապատժի է ենթարկվել, հիմնականում՝ կախաղանի միջոցով:

Մահապատիժներից և խոշտանգումներից բացի՝ բռնի անհետացումները նույնպես նշանավորել են բանտի մութ պատմությունը: 2011 թվականից ի վեր, ՄԱԿ-ի գնահատմամբ, ավելի քան 100,000 սիրիացի անհետացել է ողջ երկրում, ընտանիքները մնացել են տառապանքի մեջ՝ անտեղյակ իրենց սիրելիների ճակատագրերից: Ենթադրվում է, որ նրանցից շատերին ինչ-որ պահի ձերբակալել են:

Լրատվամիջոցը նշում է, որ «Սեդնայա» բանտի ժառանգությունը ծառայում է որպես Ասադի վարչակարգի դաժանության սարսափելի հիշեցում: Քանի որ շտապ օգնության բրիգադները շարունակում են հետաքննությունը, բանտի սարսափների իրական չափը կարող է երբեք էլ ամբողջությամբ հայտնի չլինել: Սակայն փրկվածների և անհայտ կորածների ընտանիքների համար արդարության համար պայքարը դեռևս ավարտված չէ:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի