Քննարկվել է urban.e-gov.am հարթակով քաղաքաշինական թույլտվությունների տրամադրման գործընթացը

Լուրեր

26.06.2026 | 04:58
ԱԱ-2026. Նիդերլանդներն ու Ճապոնիան դուրս եկան փլեյ-օֆֆ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 02:03
ԱԱ-2026. Գերմանիան անակնկալ պարտություն կրեց, Կոտ դ’Իվուարը հաղթեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 00:17
Իսրայելի ԱԳ նախարարը նախատեսում է կառավարությանը առաջարկել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու բանաձև
25.06.2026 | 23:51
Արմեն Մելիքբեկյանը մտադիր չէ առաջադրվել ՀՖՖ նախագահի ընտրություններում
25.06.2026 | 23:34
Սերդար Քըլըչը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին
25.06.2026 | 23:10
Նախագահը ստորագրել է վարորդականներից զրկվածներին վերաբերող օրենքը
25.06.2026 | 22:47
Հայաստանը և Իրանը կարևորել են 400 կՎ էլեկտրահաղորդման գծի շուտափույթ ավարտը
25.06.2026 | 22:33
Բաքուն ԱՄՆ Կոնգրեսում առաջին անգամ միջոցառում է կազմակերպել՝ նվիրված հայերի կողմից ադրբեջանցիների, իբր, «էթնիկ զտումներին»
25.06.2026 | 22:19
«45 օր՝ առանց սննդի․ առողջական վիճակը ծայրահեղ է գնահատվում»․ ինչու են բանտերում կալանավորները հացադուլի դիմում
25.06.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
25.06.2026 | 21:55
Աջապահյանը չարդարացվեց, բայց ազատվեց տնային կալանքից․ առաջին ատյանի դատավճիռը «ոչ պատշաճ» է ճանաչվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 21:43
Պորտուգալացի մարզիչ Ռիկարդո Դիոնիսիոն ավարտում է իր աշխատանքը «Արարատ» ֆուտբոլային ակումբում
25.06.2026 | 21:36
Ավելի քան 700 մլն դոլարի գործարք․ ԱՄՆ-ը Թուրքիային ինքնաթիռների շարժիչներ կմատակարարի իր առաջին տեղական կործանիչի համար՝ չնայած Կոնգրեսի առարկություններին
25.06.2026 | 21:24
Խուզարկություն, քվորման բացակայություն․ ինչու տապալվեց Գյումրիի ավագանու նիստը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 21:15
ՌԴ մուտքի արգելք՝ քաղաքական հայացքների համա՞ր․ ինչ է առաջարկում Մարգարիտա Սիմոնյանը ՀՀ քաղաքացիների համար
Բոլորը

Urban.e-gov.am հարթակի միջոցով քաղաքաշինական թույլտվությունների տրամադրման գործընթացը քննարկելու նպատակով Քաղաքաշինության կոմիտեում տեղի է ունեցել հանդիպում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի, «Վեոլիա Ջուր», «Գազպրոմ Արմենիա», «Հայաստանի էլեկտրական ցանցեր» և «Վի Իքս Սոֆթ» ընկերությունների ներկայացուցիչների հետ։

Քաղաքաշինության կոմիտեից տեղեկացնում են, որ մատակարար կազմակերպություններին ներկայացվել են ՀՀ կառավարության 2015թ . 596-Ն որոշմամբ և ՀԾԿՀ նախագահի հրամաններով նախատեսված ընթացակարգերով urban.e-gov.am թվային հարթակում առաջնորդվելու սկզբունքները։ Կարևորվել է գործառույթները պարզեցնելու, ժամկետները հստակեցնելու և մատակարար կազմակերպությունների կողմից իրականացվող որոշ գործառույթներ ևս համակարգում արտացոլելու նպատակով հետագայում օրենսդրական փոփոխությունների նախատեսումը։ Կազմակերպությունների ներկայացուցիչներն առաջարկել են նախագծերի նախնական համաձայնեցման փուլը նույնպես ներառել հարթակում։

Հանդիպմանը քննարկվել են ՀՀ 4 մարզերում urban.e-gov.am հարթակի կիրառության ընթացքում հանդիպող տարբեր իրավիճակներն ու մատակարարներին հետաքրքրող հարցերը, դիտարկվել գործընթացի բարելավման վերաբերյալ առաջարկներ։ Ուշադրություն է դարձվել նաև թվային հարթակում ավարտված շինարարական օբյեկտը շահագործման ընդունող հանձնաժողովի ակտի /ձև 3-2-1/ տրամադրման փուլում ներգրավված կառույցների գործառույթներին։

Հիշեցնենք, որ 2025 թվականի հունվարից Հայաստանի բոլոր մարզերում և Երևանում քաղաքաշինական փաստաթղթերի տրամադրման գործընթացն իրականացվելու բացառապես էլեկտրոնային եղանակով՝ urban.e-gov.am հարթակի միջոցով։