Ուրուգվայը հետաքրքրված է տեխնոլոգիական կրթության ուղղությամբ գործակցությամբ

Լուրեր

09.09.2026 | 12:03
ՌԴ-ն հարվածել է Ուկրաինա-Մոլդովա սահմանի անցակետին․ երկու մարդ զոհվել է
09.09.2026 | 11:48
ԱՄՆ-ն հայտնել է իրանական 5 լցանավերի ոչնչացման մասին․ Թեհրանը թիրախավորել է Հորդանանում ամերիկյան ռազմաբազան
09.09.2026 | 11:42
Ծովինար Վարդանյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
09.09.2026 | 11:33
Ցինիկ հարցադրումներ է կատարում, որևէ հարցի չեմ պատասխանելու․ Մանավազյանը՝ Էդգար Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 11:04
ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 11:02
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 10:58
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Արագածոտնի, Շիրակի և Լոռու մարզերում
09.09.2026 | 10:41
Հրդեհ Քարաբերդում․ այրվել է մոտ 700 հակ անասնակեր
09.09.2026 | 10:27
Հայաստանում սպասվում է ջերմաստիճանի զգալի բարձրացում. Լևոն Ազիզյան
09.09.2026 | 10:11
Վթարային ջրանջատում Երևանում և Սյունիքում
09.09.2026 | 09:59
Պաշտպանության նախարարի չսպասված այցը Արարատյան հովտի զորամասերից մեկը
09.09.2026 | 09:44
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
09.09.2026 | 09:34
Կալանավորված տղամարդու որդին հոր միջնորդությամբ դիմել է քրեական ենթամշակույթի ներկայացուցչի․ ՆԳՆ ոստիկանություն
09.09.2026 | 08:46
Փաշինյանը մեկնել է Ֆրանսիա՝ մասնակցելու Միջազգային տիեզերական գագաթնաժողովին
08.09.2026 | 23:30
Պապիկյանը այցելել է ՊՆ ուսումնական կենտրոն, հրամկազմին տրվել են մի շարք հանձնարարականներ
Բոլորը

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանն ընդունել է Ուրուգվայի Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) Նուբարյան վարժարանի տնօրեն Խավիեր Պոլադյանին և Ուրուգվայի հանրային կրթության ազգային ադմինիստրացիայի (ANEP) Լեզվական քաղաքականության վարչության պետ Ալդո Ռոդրիգեսին:

Նշվել է, որ Ուրուգվայի հետ մի  շարք ոլորտներում գործակցության արդեն իսկ ձևավորված հաջող փորձ կա, բազմաթիվ ծրագրեր են իրականացվում ՀԲԸՄ-ի օժանդակությամբ, սակայն կա նաև մեծ հետաքրքրվածություն և ցանկություն գործակցային կապեր հաստատել տեխնոլոգիական ոլորտում, հատկապես տեխնոլոգիական կրթության ուղղությամբ։

«Ներկայացվել է նախարարության կողմից իրականացվող տեխնոլոգիական կրթության ուղղվածությամբ ծրագրերը՝ մասնավորապես մասսայական ուսուցման և կարողությունների զարգացման ուղղություններով։ Անդրադարձ է կատարվել նաև «Plug and Play»-ի կողմից իրականացվող աքսելերացիոն ծրագին՝ ուղղված Հայաստանում ստարտափների զարգացմանը, «Արմաթ» լաբորատորիաների, Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի, COAF սմարթ կենտրոնի գործունեությանը»,- ասված է ԲՏԱ նախարարության հաղորդագրությունում։

Քննարկվել են արդյունավետ գործակցության մի շարք հնարավորություններ, այդ թվում՝ որպես մեկնարկ դիտարկելով տեխնոլոգիական ոլորտի ընկերությունների միջև աշխատանքային հարթակների ստեղծումը, տեխնոլոգիական կրթության, ագրոտեխնոլոգիաների, նորարարության, թվայնացման, արհեստական բանականության, մի շարք այլ ուղղություններով փորձի փոխանակումը, երկխոսության հաստատումը։