Բաքուն հիմա էլ խաղաղության «խոչընդոտներից» է համարում Հռոմի ստատուտին ՀՀ-ի միանալը

Լուրեր

26.05.2026 | 14:34
Հայ հեծանվորդը հաղթել է միջազգային մրցաշարում
26.05.2026 | 14:22
Իրանի գերագույն առաջնորդը զգուշացրել է՝ Պարսից ծոցի երկրներն այլևս վահան չեն լինի ԱՄՆ բազաների համար
26.05.2026 | 14:14
«Նյու Յորք Նիքսը» 1999-ից հետո առաջին անգամ կխաղա NBA-ի եզրափակիչում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.05.2026 | 14:00
Միրզոյանը այսօր և վաղը արձակուրդում չէ․ նա կդիմավորի ԱՄՆ պետքարտուղարին
26.05.2026 | 13:49
Ռուբիոյի այցը և մոդուլային ատոմակայանի շուրջ քննարկումները․ ինչ պետք է իմանալ
26.05.2026 | 13:36
ՀՀ ԿԳՄՍՆ-ն ու ԱՄՆ Աստվածաշնչի թանգարանը կհամագործակցեն հայկական քրիստոնեական ժառանգության հանրահռչակման ուղղությամբ
26.05.2026 | 13:27
Հարի Քեյնը կարժանանա «Ոսկե խաղակոշիկին»․ անգլիացու բոլոր գոլերը՝ մեկ տեսաշարով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.05.2026 | 13:19
Ռուբիոն հայտարարել է, որ Իրանի հետ գործարքը դեռևս հնարավոր է՝ չնայած ԱՄՆ-ի նոր հարվածներին
26.05.2026 | 13:10
Նավթի գները նվազել են
26.05.2026 | 12:59
Ռուսական զորքերը հարձակվել են Օդեսայի վրա․ մեկ մարդ զոհվել է, երեքը՝ վիրավորել
26.05.2026 | 12:50
Շոյգուն հայտարարել է, թե Հայաստանի ղեկավարությունը «պաշտպանություն է փնտրում սպառնալիքի աղբյուրից»
26.05.2026 | 12:43
Ռոնալդինյոն ժամանել է Հայաստան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.05.2026 | 12:35
Գեղակերտում հավաքի մասնակցելու դիմաց 15 հազար դրամ են բաժանել․ ՆԳՆ
26.05.2026 | 12:26
13 համարի քվեաթերթիկ չի լինի․ ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել «Ալյանս» կուսակցության գրանցումը
26.05.2026 | 12:20
Լավրովը հայտարարել է, թե օտարերկրյա դիվանագետները պետք է տարհանվեն Կիևից. ԵՄ-ն արձագանքում է՝ ոչ մի տեղ չի գնում
Բոլորը

Բաքուն «Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի հիմնական խոչընդոտները» թեմայով համաժողով է կազմակերպել, որի ընթացքում երկրի ԱԳ փոխնախարար Էլնուր Մամեդովը ներկայացրել է Ադրբեջանի քարոզչական թեզերը։ Նա հայտարարել է, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության հասնելու երկու հիմնական խոչընդոտ կա, որոնցից մեկը Հայաստանի Սահմանադրությունն է։

«Մենք համակողմանի քննարկումներ ենք ունեցել։ Դրանք տեղի են ունեցել ԱՄՆ-ում, Ռուսաստանում և Ղազախստանում։ Այս քննարկումների ընթացքում մենք փորձել ենք խաղաղության համաձայնագիր մշակել։ Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության հասնելու երկու հիմնական խոչընդոտ կա։ Դրանցից մեկը Հայաստանի Սահմանադրության մեջ է, որն արտացոլված է նաև Հայաստանի Անկախության հռչակագրում։ Այնտեղ հիմք է ընդունված «Ղարաբաղը Հայաստանի մաս է» կետը։ Երկրորդ խոչընդոտն այն է, որ բանակցային սեղանի շուրջ հայկական պատվիրակության անդամները խոսում են տարբեր դիրքերից։ Խոչընդոտներից մեկն էլ Հայաստանի՝ Հռոմի ստատուտին միանալն է»,- հայտարարել է Մամեդովը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի