Փաշինյանի հանձնարարականի հետքերով․ ԲՏԸՄ-ն 5 ավտոլվացման կետի գործունեություն է կասեցրել

Լուրեր

09.09.2026 | 10:41
Հրդեհ Քարաբերդում․ այրվել է մոտ 700 հակ անասնակեր
09.09.2026 | 10:27
Հայաստանում սպասվում է ջերմաստիճանի զգալի բարձրացում. Լևոն Ազիզյան
09.09.2026 | 10:11
Վթարային ջրանջատում Երևանում և Սյունիքում
09.09.2026 | 09:59
Պաշտպանության նախարարի չսպասված այցը Արարատյան հովտի զորամասերից մեկը
09.09.2026 | 09:44
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
09.09.2026 | 09:34
Կալանավորված տղամարդու որդին հոր միջնորդությամբ դիմել է քրեական ենթամշակույթի ներկայացուցչի․ ՆԳՆ ոստիկանություն
09.09.2026 | 08:46
Փաշինյանը մեկնել է Ֆրանսիա՝ մասնակցելու Միջազգային տիեզերական գագաթնաժողովին
08.09.2026 | 23:30
Պապիկյանը այցելել է ՊՆ ուսումնական կենտրոն, հրամկազմին տրվել են մի շարք հանձնարարականներ
08.09.2026 | 23:17
Հունգարիայի ԱԳՆ-ն հայտարարել է ՌԴ դեսպանատան աշխատակիցների արտաքսման մասին
08.09.2026 | 23:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.09.2026 | 22:48
Զելենսկին հայտնել է սեպտեմբերի վերջին Թրամփի հետ հանդիպելու ծրագրերի ու Ուկրաինա-ԱՄՆ-ՌԴ հնարավոր բանակցությունների մասին
08.09.2026 | 22:34
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
08.09.2026 | 22:18
Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և ևս 10 երկիր արգելել են Արևմտյան ափի իսրայելական բնակավայրերից ապրանքների ներմուծումը
08.09.2026 | 21:50
Գագիկ Խաչատրյանի միլիարդները մի բանակի ունեցվածք է․ ՀՀ-ի դեմ մեծ հանցագործություն է տեղի ունեցել․ Գուրգեն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 21:37
ԱՄՆ-ի ու Կանադայի առևտրային բախման ֆոնին ուժի մեջ են մտել կանադական կողմի պատասխան մաքսատուրքերը
Բոլորը

Ջրային ռեսուրսների նորմերի պահպանմանն ուղղված միջոցառումների շրջանակում Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները Սյունիքում և Վայոց ձորում արձանագրել են խախտումներ․ տեղեկացնում են ԲՏԸՄ-ից։

«Կապան քաղաքում գործող Ա/Ձ Ալեն Հովհաննիսյանին, Ա/Ձ Արթուր Օհանջանյանին պատկանող ավտոլվացման կետերի ջրահեռացումը կատարվել է առանց թույլտվության՝ ավտոլվացումից առաջացած կեղտաջրերը լցվել են Ողջի գետ։

Արենի համայնքում Ստեփան Սարգսյան, Նվեր Օհանյան, Վարդան Ալարվերդյան Ա/Ձ-երի ավտոլվացման կետերից արտահոսող կեղտաջրերը հեռացվել են ապօրինի՝ առանց համապատասխան թույլտվության։

Տեսչական մարմնի Սյունիքի և Վայոց ձորի տարածքային բաժինների պետերի որոշումներով ավտոլվացման կետերի գործունեությունները կասեցվել են»,- ասված է հաղորդագրությունում։

Հիշեցնենք, որ Կառավարության` նոյեմբերի 28-ի նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատմել էր ՀՀ բնակավայրերից մեկում իր զբոսանքի ու մեքենաների լվացման կետերից մեկի՝ «Լվա ինքդ»-ի աշխատանքի մասին։

«Շատ լավ է, բայց այդ մեքենաները լվանալու համար օգտագործում են բավականին ժամանակակից գործիքներ, որոնք ջրի շատ էական շիթ են արձակում, իմ դիտարկումները ցույց էին տալիս, այդ օրն էլ համոզվեցի, որ շատ դեպքերում «Լվա ինքդ» օբյեկտները տեղակայված են մայթի եզրին, երբ որ մեքենայի չորս կողմը պտտվում ենք ջրի շիթերով, ակնհայտ է, որ ջրի շիթերը դուրս են գալիս դեպի մայթ։ Իմ բախտը բերեց, որոշ մարդիկ նկատեցին, ասացին՝ «մի րոպե, մի պզզացրեք, վարչապետն ա ստեով անցնում»։ Իհարկե, զգացված եմ խիստ հարգալից վերաբերմունքի համար, բայց հարց է ծագում՝ եթե այդ մայթով վարչապետը չի քայլում, ինչո՞ւ պետք է քաղաքացին հեռվից նկատի, որ ջրի շատ ուժեղ շիթ է արձակվում դեպի փողոց»,- նշել էր Փաշինյանը։

Վարչապետը հանձնարարել էր, որ տեսչական մարմինները ստուգեն այդ խնդիրը։