Էրդողանը հայտարարել է, թե «Հալեպը, Համան, Դամասկոսն անցան իրենց իսկական տերերի վերահսկողության տակ»

Լուրեր

23.02.2026 | 10:00
Արտարժույթների փոխարժեքները՝ փետրվարի 23-ի դրությամբ
23.02.2026 | 09:45
Դատախազությունը պահանջում է ՊԵԿ-ում և Ոստիկանությունում պաշտոններ զբաղեցրած Միհրան Դավթյանից բռնագանձել 20 անշարժ և շարժական գույքեր, շուրջ 1,1 միլիարդ դրամ
23.02.2026 | 09:33
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստը. ՈՒՂԻՂ
22.02.2026 | 22:33
Ձմեռային Օլիմպիական խաղերի մեդալային հաշվարկում Նորվեգիան հաղթեց ռեկորդով
22.02.2026 | 21:59
Իրանը Ռուսաստանի հետ կնքել է 500 մլն եվրո արժողությամբ գաղտնի պայմանագիր «Վերբա»-ների մատակարարման համար․ Financial Times
22.02.2026 | 20:35
Մուտքային և ելքային չվերթների սահմանափակումներ` Մոսկվայի օդանավակայաններում
22.02.2026 | 20:14
Օլիմպիական ոսկին հոկեյում նվաճեց ԱՄՆ հավաքականը
22.02.2026 | 18:55
Ահազանգ է ստացվել, որ Արմավիրում գտնվող կահույքի արտադրամասում հրդեհ է բռնկվել․ ՆԳՆ
22.02.2026 | 18:24
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Շվեյցարիայում
22.02.2026 | 17:28
Խոսակցություններ են տարածվում, որ մարտի 1-ից սկսած կանխիկ վճարումն ընդհանրապես արգելվելու է․ Բաբկեն Թունյանը պարզաբանում է
22.02.2026 | 16:38
Ուկրաինայի ուղղությամբ արձակվել է գրեթե 300 հարվածային դրոն․ Զելենսկի
22.02.2026 | 16:11
Այսօր լրանում է Արտավազդ Փելեշյանի ծննդյան 88-ամյակը
22.02.2026 | 15:51
Պակիստանը հարվածներ է հասցրել Աֆղանստանին, թալիբները հայտարարում են տասնյակ զոհերի մասին
22.02.2026 | 15:30
Nissan և Volkswagen մակնիշների ավտոմեքենաները բախվել են, այնուհետև կողաշրջվել․ ՆԳՆ
22.02.2026 | 15:13
Հունգարիան կարգելափակի Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 20-րդ փաթեթը․ ԱԳ նախարար
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ հարևան Սիրիայում 13 տարի շարունակվող քաղաքացիական պատերազմը երեկվանից նոր հարթություն է ստացել։

«Մինչ Հալեպը, Համան, Հոմսը և վերջապես Դամասկոսն անցան իրենց իսկական տերերի վերահսկողության տակ, Բաասի բռնապետությունը, որը գոյատևեց արյունահեղության, ճնշումների և բռնակալության միջոցով 61 տարի, ամբողջովին փլուզվեց: Մենք ուրախ ենք, որ Թալ Ռիֆաթն ու Մանբիջը, որոնք տարիներ շարունակ մնացել էին անջատողական կազմակերպության օկուպացիայի տակ՝ չնայած տրված խոստումներին, այժմ մաքրվել են ահաբեկիչներից։ Այնուամենայնիվ, այն փաստը, որ հին ռեժիմը որոշ քաղաքներ թողել է անջատողական ահաբեկչական կազմակերպության սիրիական ընդարձակման վերահսկողությանը, մեկ անգամ ցույց տվեց նրանց միջև կեղտոտ դաշինքը»,- ասել է Էրդողանը։

Նա նշել է, թե Ասադի ռեժիմը երբեք չի հրաժարվել «հակաթուրքական» դիրքորոշումից։

«Սիրիայի վերաբերյալ մեր զգայունությունը երբեք չի առաջնորդվել սեփական շահերով։ Մենք խնդրին միշտ մոտեցել ենք խղճի և ողորմածության տեսանկյունից և միշտ գործել ենք մարդասիրական մտահոգություններով։ Եվս մեկ անգամ շեշտեմ, որ սիրիացի ժողովուրդը մեր եղբայրներն ու քույրերն են։ Ո՞վ կարող էր ակնկալել, որ մենք երես կթեքենք մեր հարևաններից, որոնց հետ 910 կիլոմետրանոց սահման ունենք։ Մեր սրտի կեսը գտնվում է Գազիանթեփում, Հաթայում, Շանլըուրֆայում, իսկ մյուս կեսը՝ Աֆրինում, Հալեպում, Համայում, Հոմսում և Դամասկոսում։ Թուրքիան աչք չունի այլ երկրի տարածքի վրա։ Մեր անդրսահմանային գործողությունների միակ նպատակը մեր հայրենիքն ու մեր քաղաքացիներին ահաբեկչական հարձակումներից պաշտպանելն է»,- հայտարարել է Թուրքիայի նախագահը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի