Խոսել ենք հակամարտության սառեցման մասին. Զելենսկին բացահայտել է Փարիզում Մակրոնի և Թրամփի հետ բանակցությունների մանրամասները

Լուրեր

09.09.2026 | 14:41
Իսրայելը կփակի Մեծ Բրիտանիայի հյուպատոսությունը Երուսաղեմում՝ ի պատասխան Լոնդոնի պատժամիջոցների
09.09.2026 | 14:36
Սոնա Ղազարյանը՝ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
09.09.2026 | 14:28
ՌԴ-ն նախատեսում է ձմռանը ուժեղացնել Ուկրաինայի դեմ հարձակումները․ մինչ հաջորդ տարի լուրջ բանակցությունները քիչ հավանական են․ Bloomberg
09.09.2026 | 14:22
ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 14:20
ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 14:18
ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 14:16
ՊԵԿ նախագահի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
09.09.2026 | 14:14
Պապիկյանը զինվորների հետ նախաճաշել է և հանձնարարել բարելավել սնունդը
09.09.2026 | 14:08
Լավ ա չասեցիք՝ ամոթ ՀՀ-ին․ ՀԱՊԿ-ը չի կատարել իր պարտավորությունները․ Կարապետյանը՝ Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 14:01
Բաքուն հետևում է ՀՀ Սահմանադրության փոփոխման գործընթացին․ Բայրամովը հայտնել է Միրզոյանի հետ նոր հանդիպման մասին
09.09.2026 | 13:58
«Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուն չընտրվեց Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ. ՔՊ-ն դեմ էր․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 13:56
30 հա-ից հարյուր անգամ ավել իմ հողատարածքը ստորագրությամբ հանձնվել է թուրքերին. պատգամավոր․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 13:48
Սարգիս Խանդանյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
09.09.2026 | 13:48
Բայրամովը Հայաստանի ու Ադրբեջանի սահմանազատման գործընթացից մանրամասներ է ներկայացրել
09.09.2026 | 13:46
Իրանը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում ամերիկյան ստորջրյա անօդաչու սարք կալանել․ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հաստատել է, որ դեկտեմբերի 7-ին Փարիզում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպմանը քննարկել են, մասնավորապես, հակամարտության սառեցման ձևաչափը, փոխանցում է NV-ն։

Ուկրաինայի առաջնորդը մեկնաբանել է հակամարտությունը սառեցնելու՝ Թրամփի հավանական ցանկությունը։

«Եթե խոսում ենք հակամարտության սառեցման մասին, մեր մեջ ասած, ապա խոսել ենք դրա մասին: Ես ասացի, որ մենք աշխարհում բոլորից առավել ուզում ենք պատերազմի ավարտը։ Եվ, իհարկե, պատերազմի դիվանագիտական ավարտն ավելի շատ կյանքեր կփրկի։ Եվ մենք դա ուզում ենք: Բայց ես ընդգծեցի և՛ նախագահ Մակրոնին, և՛ նախագահ Թրամփին՝ կտեսնեք, որ Պուտինը չի ցանկանում, որ այս պատերազմն ավարտվի, ուստի պետք է նրան ստիպել»,- ընդգծել է Զելենսկին։

Ուկրաինայի ղեկավարը նաև ասել է, որ դա հնարավոր է պարտադրել միայն այն դեպքում, եթե Ուկրաինան ուժեղ լինի։

«Ուժեղ Ուկրաինան, մինչև ցանկացած դիվանագիտությունը, ուժեղ Ուկրաինան է մարտի դաշտում։ Դա ուժեղ բանակն է, դրանք զենքի փաթեթներ են և այլն, դրանք հեռահար համակարգեր են, իհարկե, ATACMS-ը, TAURUS-ը, Storm Shadow-ն, SCALP-ը: Այս ամենի կարիքը մենք իսկապես շատ ունենք»,- ասել է Զելենսկին՝ ընդգծելով, որ դրանք բացառապես ռազմական օբյեկտների վրա հարձակումների համար են։

Հիշեցնենք, որ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հանդիպումը տեղի է ունեցել նոյեմբերի 7-ին Փարիզում։ Զրույցը տևել է մոտ 35 րոպե։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի