Ռուսաստանը ձգտում է ապահովել Սիրիայում իր ռազմաբազաների անվտանգությունը. Պեսկով

Լուրեր

09.09.2026 | 15:51
Զարուհի Բաթոյանն ընտրվեց Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 15:42
ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու նախագիծը հրապարակվել է
09.09.2026 | 15:33
ՊԵԿ-ը ստուգել է Նարեկ Նալբանդյանի բիզնեսները․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 15:23
Խանդանյանը` Բայրամովի հայտարարությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 15:15
ՀՀ-Ադրբեջան սահմանազատումը՝ հյուսիսից հարավ //ՀՀ քաղաքացիության տուրքը կբարձրանա․ ԼՈՒՐԵՐ
09.09.2026 | 15:08
ՔԿ-ն կադրեր է հրապարակել Գագիկ Խաչատրյանին պատկանող առանձնատան խուզարկությունից․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 14:56
«Սուտ եք խոսում, Տավուշից Ադրբեջանին գյուղ չի հանձնվել»․ բանավեճ՝ Ղալումյանի և Ղազարյանի միջև․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 14:41
Իսրայելը կփակի Մեծ Բրիտանիայի հյուպատոսությունը Երուսաղեմում՝ ի պատասխան Լոնդոնի պատժամիջոցների
09.09.2026 | 14:36
Սոնա Ղազարյանը՝ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
09.09.2026 | 14:28
ՌԴ-ն նախատեսում է ձմռանը ուժեղացնել Ուկրաինայի դեմ հարձակումները․ մինչ հաջորդ տարի լուրջ բանակցությունները քիչ հավանական են․ Bloomberg
09.09.2026 | 14:22
ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 14:20
ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 14:18
ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 14:16
ՊԵԿ նախագահի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
09.09.2026 | 14:14
Պապիկյանը զինվորների հետ նախաճաշել է և հանձնարարել բարելավել սնունդը
Բոլորը

Ռուսաստանն աշխատում է Սիրիայում ռուսական ռազմաբազաների անվտանգությունն ապահովելու ուղղությամբ։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողներին ասել է, որ Մոսկվան կապեր է հաստատում, իսկ զինվորականները նախազգուշական միջոցներ են ձեռնարկում։ Պեսկովի խոսքով՝ Խմեյմիմում և Տարտուսում ռուսական բազաները պահպանելու մասին խոսելը վաղաժամ է, քանի որ այդ հարցը պետք է քննարկել նրանց հետ, ովքեր կգան իշխանության, փոխանցում է Կոմերսանտը։

«Սա շատ կարևոր հարց է։ Իհարկե, այժմ արվում է այն ամենը, ինչ անհրաժեշտ է և հնարավոր է, որպեսզի կապ հաստատվի նրանց հետ, ովքեր կարող են ներգրավվել անվտանգության ապահովման գործում։ Եվ, իհարկե, մեր զինվորականները նույնպես ձեռնարկում են բոլոր անհրաժեշտ նախազգուշական միջոցները»,- ասել է նա՝ պատասխանելով հարցին, թե Կրեմլը որքանո՞վ է անհանգստացած Սիրիայում ռուսական ռազմակայանների անվտանգությամբ։

Դեկտեմբերի 8-ին լրատվամիջոցները գրել էին, որ սիրիական զինված ընդդիմության ստորաբաժանումները մտել են Տարտուս քաղաք և Խմեյմիմ ավիաբազայի մոտ գտնվող Ջեբլա քաղաք՝ մոտենալով ռուս զինվորականներին։ Նույն օրը վարչապետ Մուհամմեդ Ղազի ալ-Ջալալին ասել է, որ ռուսական ռազմական ներկայության հարցը կորոշի Դամասկոսի նոր կառավարությունը։

Նախօրեին հակակառավարական ուժերը հասել են Սիրիայի մայրաքաղաք և հայտարարել Բաշար Ասադի կառավարման ավարտի մասին։ Ինքը՝ Ասադը,  է Ռուսաստան է հասել, որտեղ քաղաքական ապաստան է ստացել։

Ռուս զինվորականները Սիրիայում գտնվում են Խմեյմիմ ավիաբազայում և Տարտուսում՝ Միջերկրական ծովի ափին, երկրի արևմուտքում գտնվող նյութատեխնիկական ապահովման կետում։ Երկկողմ պայմանագրով Մոսկվան կարող է օգտագործել այդ բազաները մինչև 2066 թվականը։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի