Հայաստանն ու Ֆրանսիան ընդլայնում են համագործակցությունը համակարգչային գիտության ոլորտում

Լուրեր

15.10.2026 | 15:59
Հայտնի է՝ երբ կմեկնարկի ձմեռային զորակոչը
15.10.2026 | 15:50
Ուկրաինայի ՊՆ-ն հայտնել է Starlink համակարգերի աշխատանքի լիովին վերականգնման մասին
15.10.2026 | 15:41
Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղությունը նոր հեռանկարներ է ստեղծում Արևելքի և Արևմուտքի միջև կապերի զարգացման համար․Տոկաև
15.10.2026 | 15:30
Սամվել Թադևոսյանը՝ «Golden Globes»-ի Beacon Award մրցանակակիր
15.10.2026 | 15:19
Մասուդ Փեզեշքիանը կժամանի Հայաստան՝ մասնակցելու COP17-ին
15.10.2026 | 15:10
Փաշինյանը՝ COP-ին Ադրբեջանի մասնակցության մասին//Սիսիայում հայրը սեռական բռնության է ենթարկել դստերը․ ԼՈՒՐԵՐ
15.10.2026 | 15:07
Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
15.10.2026 | 15:04
Իսրայելի նախագահը Թուրքիայի օդային տարածքի արգելքը շրջանցելու համար Բաքու է մեկնել AZAL-ի չվերթով՝ անցնելով նաև ՀՀ տարածքով
15.10.2026 | 14:55
Սամվել Կարապետյանը դատի է տվել Արկադի Վարդանյանին․ պահանջում է ներողություն խնդրել և 1 մլն դրամ փոխհատուցում վճարել
15.10.2026 | 14:47
Պակիստանում դպրոցի տանիքի փլուզման հետևանքով առնվազն 28 մարդ է զոհվել, այդ թվում՝ աշակերտներ
15.10.2026 | 14:39
Այո, դեմարշ է. Փաշինյանը` Բելառուս չմեկնելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 14:30
«ՀՀ վարչապետը հայտարարել էր՝ «Ղարաբաղը Հայաստան է, և վերջ», նախկին նախագահները չեն ստացել արժանի պատիժը»․ Ալիևի հերթական հակահայկական հայտարարությունները
15.10.2026 | 14:22
Երեք ամսից ՌԴ-ն կասի` երկաթուղում ներդրում անո՞ւմ է, թե՞ ոչ. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 14:13
Շվեյցարիան աջակցում է ՀՀ-Ադրբեջան խաղաղության պայմանագրի ստորագրման գործընթացին. Իգնասիո Կասիս
15.10.2026 | 14:04
Արծվաշենը տեղաշարժվում, մոտեցվում է. մի քիչ աջ, մի քիչ ձախ տանելով, պատկերացրեցի՞ք՝ ինչ եմ ասում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ տրանսպորտի կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը հյուրընկալել է Թուլուզի (Ֆրանսիա) Համակարգչային գիտության ազգային ինստիտուտի (ՀԳԱԻ) տնօրեն, պրոֆեսոր Միշել Դայդեին, ֆրանսիական մի շարք բուհերի ներկայացուցիչների` ՀՀ ԳԱԱ փոխնախագահ, ակադեմիկոս Յուրի Շուքուրյանի ուղեկցությամբ։

Նախարարը, ողջունելով հյուրերին, գոհունակություն է հայտնել տեղեկատվական տեխնոլոգիաների և համակարգչային գիտության բնագավառում հայ-ֆրանսիական 15-ամյա արդյունավետ համագործակցության համար։ Միշել Դայդեն նույնպես ընդգծել է բարձր արտադրողականությամբ հաշվողական միջոցների ուղղությամբ երկարամյա հաջող գործակցությունը, ներկայացրել վերջին տարիներին իրականացվող կրթական նախագծերի արդյունքները:

Յուրի Շուքուրյանն անդրադարձել է Հայաստանում ինֆորմատիկայի զարգացման միտումների և հաշվողական գիտության ոլորտի վերաբերյալ ԳԱԱ-ի փորձին: 

Հյուրերը հայտնել են, որ Համակարգչային գիտության ազգային ինստիտուտը պատրաստվում է Հայաստանի ԳԱԱ-ին նվիրել իրենց, այսպես կոչված, սուպեր համակարգիչը, որն ունակ է լուծելու տարբեր ոլորտներին վերաբերող դժվարագույն խնդիրներ ու հաշվարկներ։

Վահան Մարտիրոսյանը հայտնել է, որ կառավարությունը պատրաստակամ է աջակցել այս և մյուս ծրագրերի իրագործմանը։

Հանդիպման ընթացքում, որպես օրինակ, ներկայացվել են տրանսպորտային համակարգի արդիականացման ուղղությամբ անհրաժեշտ մաթեմատիկական հաշվարկները, ընդգծվել է նաև, որ տնտեսության տարբեր բնագավառներում առկա խնդիրների համար չափազանց օգտակար կլինի նվիրաբերվող սուպեր համակարգիչը։