Կրեմլը՝ Սիրիայում ռուսական ռազմական ներկայության պահպանման մասին
Քաղաքականություն
09.12.2024 | 15:51Վաղ է խոսել Սիրիայում Ռուսաստանի ռազմական ներկայության պահպանման մասին, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, գրում է ՌԻԱ Նովոստին։
«Ամեն դեպքում, այդ ամենը քննարկման առարկա է նրանց հետ, որոնք Սիրիայում իշխանության են»,- ասել է Պեսկովը լրագրողներին՝ պատասխանելով հարցին, թե Ռուսաստանը հույս ունի՞ պահպանել իր ռազմական ներկայությունը Սիրիայում։
Նա նաև նշել է, որ Սիրիայում տեղի ունեցածը զարմացրել է ամբողջ աշխարհին, և Ռուսաստանը բացառություն չէ։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի