Բաքվի դատարանն անկախ Meydan TV-ի աշխատակիցներին 4 ամսով կալանավորել է

Լուրեր

08.09.2026 | 23:30
Պապիկյանը այցելել է ՊՆ ուսումնական կենտրոն, հրամկազմին տրվել են մի շարք հանձնարարականներ
08.09.2026 | 23:17
Հունգարիայի ԱԳՆ-ն հայտարարել է ՌԴ դեսպանատան աշխատակիցների արտաքսման մասին
08.09.2026 | 23:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.09.2026 | 22:48
Զելենսկին հայտնել է սեպտեմբերի վերջին Թրամփի հետ հանդիպելու ծրագրերի ու Ուկրաինա-ԱՄՆ-ՌԴ հնարավոր բանակցությունների մասին
08.09.2026 | 22:34
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
08.09.2026 | 22:18
Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և ևս 10 երկիր արգելել են Արևմտյան ափի իսրայելական բնակավայրերից ապրանքների ներմուծումը
08.09.2026 | 21:50
Գագիկ Խաչատրյանի միլիարդները մի բանակի ունեցվածք է․ ՀՀ-ի դեմ մեծ հանցագործություն է տեղի ունեցել․ Գուրգեն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 21:37
ԱՄՆ-ի ու Կանադայի առևտրային բախման ֆոնին ուժի մեջ են մտել կանադական կողմի պատասխան մաքսատուրքերը
08.09.2026 | 21:22
ՊՆ ՌՈ պետ Արամ Հովհաննիսյանն անցկացրել է ստուգատես
08.09.2026 | 21:05
Բաքվի դատարանը ադրբեջանցի հայտնի իրավապաշտպանին դատապարտել է 13 տարվա ազատազրկման
08.09.2026 | 20:50
Տիգրան Մեծի պողոտայում մեկնարկելու է միջին նորոգումը. որոշ հատվածներ ժամանակավորապես փակ կլինեն
08.09.2026 | 20:33
ՀՀ-ում ԱՄՆ գործերի հավատարմատարը Բաքվում է․ քննարկվել են TRIPP-ի իրականացման հարցեր
08.09.2026 | 20:17
Պատրաստ եմ Ձեզ հետ մեկնել Բաքու. Ռուբեն Վարդանյանի կինը դիմել է Ալեն Սիմոնյանին
08.09.2026 | 20:02
Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվել է 3, Արեգնազ Մանուկյանինը՝ 1 ամսով
08.09.2026 | 20:00
Երկու երկնաքեր՝ «Հայփոստ»-ի շենքի տեղում․ Factor TV-ին հասանելի է դարձել նախագիծը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Բաքվի Խաթայի շրջանային դատարանն ադրբեջանական անկախ Meydan TV-ի աշխատակիցների դեմ հարուցված քրեական գործով նիստում որոշել է, որ լրագրողները կալանքի տակ են մնալու։ Դատարանը որոշել է 4 ամսով կալանավորել լրագրողներ Այթաջ Ահմադովային, Այսել Ումուդովային, Այնուր Գանբարովային, Նաթիկ Ջավադլիին, Ռամին Ջաբրայիլզադեյին և Խայալ Աղաևին։ Բացի այդ՝ 4 ամսով կալանավորվել է քաղաքացիական հասարակության ներկայացուցիչ, անկախ լրագրող Ուլվի Թահիրովը, որը Meydan TV-ի աշխատակից չէ։

Բոլորին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանի քրեական օրենսգրքի 206.3.2 հոդվածով (մաքսանենգություն, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ): Ձերբակալված լրագրողների մեծ մասի տներում խուզարկություններ են անցկացվել, սարքավորումներն ու անձնական իրերն առգրավվել են։

Meydan TV-ի ղեկավարությունը հայտարարություն է տարածել, որում նշում է, որ լրագրողներին ոստիկանության կողմից առաջադրված մեղադրանքներն անհիմն են, իսկ նրանց կալանավորումն անօրինական է և ճնշում է անկախ լրատվամիջոցների նկատմամբ։

Միաժամանակ, 20-օրյա վարչական կալանքի է ենթարկվել ֆոտոլրագրող Ահմեդ Մուխթարը, որը ձերբակալվել էր Meydan TV-ի լրագրողների հետ։ Նա մեղավոր է ճանաչվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 510 (մանր խուլիգանություն) և 535.1 (ոստիկանությանը չենթարկվել) հոդվածներով։

Մուխթարից բացի՝ ոստիկանության էին տարվել նաև Meydan TV-ի հետ կապ չունեցող մի շարք անձինք՝ կենդանիների իրավունքների պաշտպան Քյամրան Մամեդլին, սպորտային լրագրող Ռաշիդ Էրգյունը և Էլնուր Ջաբրայիլզադեն։ Մամեդլին հայտարարել է, որ ոստիկանությունում իրեն ծեծել են, խոշտանգել էլեկտրաշոկով։

Հավելենք, որ 2023 թվականի նոյեմբերից Ադրբեջանում տասնյակ լրագրողներ են կալանավորվել «մաքսանենգության» մեղադրանքով։ Տեղական և միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները մեղադրանքները համարում են շինծու և կոչ են անում Ադրբեջանի իշխանություններին անհապաղ ազատ արձակել լրագրողներին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի