6 ամիս առաջ Անկարան տվել է իր համաձայնությունը․ սիրիացի ապստամբներն իրենց հարձակումը համակարգել են Թուրքիայի հետ․ Reuters

Լուրեր

07.10.2026 | 16:15
Գարեգին Երկրորդը իրավաբանների ու սահմանադրագետների հետ քննարկել է Եկեղեցու դեմ նախաձեռնությունները
07.10.2026 | 16:04
Ադրբեջանն Ուկրաինային հերթական մարդասիրական օգնությունն է ուղարկել
07.10.2026 | 16:00
2-րդ դասարանի աշակերտուհուն ծեծելու դեպքով ուսուցչուհուն ձերբակալելու որոշում է կայացվել
07.10.2026 | 15:51
Բաքուն արձագանքել է Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարի՝ Ադրբեջանի հետ կապ ունենալու մասին լուրերին
07.10.2026 | 15:44
ԱՄՆ-ում մահապատժի ընթացքում ողջ մնացած կինը գիտակցության է եկել
07.10.2026 | 15:34
Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբը պնդում է՝ 70 կտավներից մի մասը ընտանիքի անդամների սեփականությունն է, դրանք ցուցադրելը խախտում է նրանց իրավունքները
07.10.2026 | 15:26
«Ռոսատոմը» հաստատել է՝ հայկական ԱԷԿ-ը մինչև 2031 թվականը պատրաստ կլինի անվտանգ շահագործման
07.10.2026 | 15:18
Ահազանգ. «Գուստավ» ռեստորանի մենեջերը թաքնված տեսախցի՞կ է տեղադրել աղջիկների զուգարանում
07.10.2026 | 15:10
ՀՀ-ում հրթիռների արտադրության հարցի քննարկում Դելիի հետ՝ ըստ ԶԼՄ-ի // Երևանում փակ փողոցներ կլինեն․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 15:08
Վինչենցո Մոնտելան կհեռացվի Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից
07.10.2026 | 15:00
Հայտարարվել են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
07.10.2026 | 14:54
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:45
Արմավիրի մարզում հրդեհային անվտանգության խախտումների պատճառով 4 գազաբենզալցակայան կապարակնքվել է
07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
07.10.2026 | 14:29
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290 հազար զբոսաշրջիկ․ Պապոյան
Բոլորը

13 տարվա քաղաքացիական պատերազմից հետո Սիրիայի ընդդիմադիր զինյալները հնարավորություն են տեսել՝ թուլացնել նախագահ Բաշար Ասադի իշխանությունը, երբ մոտ վեց ամիս առաջ նրանք տեղեկացրել են Թուրքիային խոշոր հարձակման պլանների մասին և զգացել, որ ստացել են նրա լուռ հավանությունը: Այս մասին Reuters-ին հայտնել են իրազեկ երկու աղբյուրները։

Ընդամենը երկու շաբաթ առաջ մեկնարկած օպերացիան արագորեն հասավ իր սկզբնական նպատակին․ գրավելով Սիրիայի երկրորդ քաղաքը՝ Հալեպը, զինյալները զարմացրեցին գրեթե բոլորին: Այնտեղից ընդամենը մեկ շաբաթվա ընթացքում ապստամբների դաշինքը հասավ Դամասկոս և կիրակի վերջ դնեց Ասադների ընտանիքի՝ հինգ տասնամյակ տևած կառավարմանը:

Ապստամբները ոչ մի կերպ չէին կարող առաջ գնալ՝ առանց նախապես տեղյակ պահելու Թուրքիային, որը պատերազմի առաջին օրերից սիրիական ընդդիմության հիմնական աջակիցն է, ասել են աղբյուրները՝ տարածաշրջանում մի դիվանագետ և սիրիական ընդդիմության անդամ։

Թուրքիան զորքեր ունի Սիրիայի հյուսիս-արևմուտքում և աջակցում է որոշ ապստամբների, որոնք մտադիր էին մասնակցել գործողությանը, այդ թվում՝ Սիրիայի ազգային բանակին (SNA), թեև դաշինքի հիմնական խմբավորումը՝ Հայաթ Թահրիր ալ-Շամը (HTS), համարում է ահաբեկչական խմբավորում: Ապստամբների համարձակ ծրագիրը HTS-ի և նրա առաջնորդ Աբու Մուհամեդ ալ-Ջուլանիի մտահղացումն էր, ասել է դիվանագետը: Ալ-Քաիդայի հետ իր նախկին կապերի պատճառով Ջուլանին Վաշինգտոնի, Եվրոպայի և Թուրքիայի կողմից ճանաչվել է որպես ահաբեկիչ:

Լրատվամիջոցը նշում է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կառավարությունը, որը 2020 թվականին համաձայնություն է ձեռք բերել Ռուսաստանի հետ՝ Սիրիայի հյուսիս-արևմուտքում մարտերը թուլացնելու համար, երկար ժամանակ դեմ է եղել ապստամբների նման խոշոր հարձակմանը՝ վախենալով, որ դա կհանգեցնի փախստականների նոր ալիքի, որոնք կհատեն Թուրքիայի սահմանը:

Աղբյուրները նշել են, որ ապստամբները զգացել են Անկարայի կարծրացող դիրքորոշումը Ասադի նկատմամբ այս տարվա սկզբին այն բանից հետո, երբ նա  մերժել է Էրդողանի բազմաթիվ փորձերը՝ քաղաքական ճանապարհով լուծել ռազմական փակուղին։ Սիրիական ընդդիմության աղբյուրը հայտնել է, որ ապստամբները Թուրքիային ցույց են տվել պլանավորման մանրամասներն այն բանից հետո, երբ Անկարայի կողմից Ասադին սիրաշահելու փորձերը ձախողվել են:

«Այդ ճանապարհը տարիներ շարունակ չի աշխատում, այնպես որ՝ փորձեք մերը: Ոչինչ պետք չէ, որ դուք անեք, պարզապես մի միջամտեք»,- ասվել է ուղերձում։

Թուրքիայի արտաքին գործերի և պաշտպանության նախարարությունները ուղղակիորեն չեն պատասխանել Reuters-ի հարցերին Հալեպի գործողության վերաբերյալ HTS-Անկարա փոխըմբռնման վերաբերյալ: Ի պատասխան Թուրքիայի՝ գործողության մասին տեղյակ լինելու մասին հարցերին, թուրք պաշտոնյան Reuters-ին ասել է՝ HTS-ը «մեր կողմից հրամաններ կամ հրահանգներ չի ստանում և չի համակարգում իր գործողությունները մեզ հետ»:

Պաշտոնյան ասել է, որ «այդ առումով» սխալ կլինի ասել, որ Հալեպի գործողությունն իրականացվել է Թուրքիայի հավանությամբ կամ կանաչ լույսով։ Թուրքիայի լրտեսական գործակալությունը անմիջապես չի պատասխանել մեկնաբանության խնդրանքին։ Reuters-ին չի հաջողվել կապ հաստատել նաև HTS-ի ներկայացուցչի հետ:

Ամերիկացի պաշտոնյան անանուն մնալու պայմանով ասել է, որ թեև Վաշինգտոնը տեղյակ է եղել ապստամբներին Թուրքիայի ընդհանուր աջակցության մասին, սակայն չի տեղեկացվել Հալեպի վրա հարձակման վերաբերյալ թուրքական լուռ հավանության մասին:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի