Ալիևի օգնականը Հարավային Կովկասում զարգացումներն է քննարկել Իսրայելի ԱԳ նախարարի հետ

Լուրեր

10.08.2026 | 18:29
Ուկրաինայի դատարանը փոխել է Զելենսկիի գրասենյակի նախկին ղեկավարի խափանման միջոցը․ նրան թույլատրվել է այցելել մի քանի մարզեր
10.08.2026 | 18:20
«Ոսկե գնդակի» ֆավորիտների ցանկը՝ ըստ Sports Illustrated-ի
10.08.2026 | 18:11
Պռոշյան բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.08.2026 | 18:03
Ձերբակալվել է Քասախի նախկին ղեկավարը // Վթար Սյունիքում՝ վրացական բեռնատարի մասնակցությամբ․ ԼՈՒՐԵՐ
10.08.2026 | 17:55
«Բարսելոնայի» նախկին ավագը տեղափոխվեց MLS
10.08.2026 | 17:49
Թուրքիայի հայոց պատրիարքությունը զորակցություն է հայտնել Գարեգին Բ-ին և եպիսկոպոսներին
10.08.2026 | 17:40
Մոլդովայի ԱԳՆ-ն հետ է կանչում Մոսկվայում դեսպանին՝ երկրի տարածքում ռուսական ԱԹՍ-ի անկումից հետո
10.08.2026 | 17:32
Կյանքից հեռացել է NBA-ի 5-ակի չեմպիոնը
10.08.2026 | 17:24
Բանավեճ Էդգար Ղազարյանի ու Վիլեն Գաբրիելյանի միջև. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 17:11
Պատրա՞ստ եք հրապարակել 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի զեկույցը. Մանուկյանը՝ Գաբրիելյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 16:54
Սերժ Ռուշանյան, թե Արման Բաբախանյան․ ո՞ւմ կմակագրվի Ամենայն հայոց կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործը
10.08.2026 | 16:46
Պարոն Ղազարյանը դո՞ւրս է ձեր վերահսկողությունից, կարգի հրավիրե’ք. Էդուարդ Աղաջանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 16:44
Ուկրաինական ԱԹՍ-ները Տյումենում հարվածել են արդյունաբերական ձեռնարկության
10.08.2026 | 16:33
Հրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներ
10.08.2026 | 16:28
Հավաքագրվե՞լ եք Խորհրդային Ադրբեջանի ԿԳԲ-ի կողմից․ Գարիկ Սարգսյանը ՝ Վիլեն Գաբրիելյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևը Երուսաղեմում հանդիպել է Իսրայելի արտգործնախարար Գիդեոն Սաարի հետ։

«Հաճելի էր հանդիպել Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևին։ Մենք քննարկել ենք վերջին զարգացումները Մերձավոր Արևելքում և Կովկասում, տարածաշրջանային անվտանգությունը և Իսրայելի ու Ադրբեջանի միջև ամուր երկկողմ հարաբերությունները։ Մեր հարաբերություններն ամուր են, և մենք հավատարիմ ենք դրանք է՛լ ավելի ամրապնդելու հանձնառությանը»,- գրել է Սաարը X-ի իր միկրոբլոգում։

Ավելի վաղ հանդիպման մասին հայտնել էր Իսրայելի փոխարտգործնախարար Շարեն Հասկելը՝ նշելով, որ այն տեղի է ունեցել Երուսաղեմում։

Հիշեցնենք, որ Բաքվում նոյեմբերին անցկացված ՄԱԿ-ի կլիմայական համաժողովին (COP29) նախատեսվում էր նաև Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգի մասնակցությունը։ Նրա այցը նախատեսված էր նոյեմբերի 19-ին, սակայն նոյեմբերի 16-ին Իսրայելի նախագահի գրասենյակը հայտնել էր, որ «իրավիճակը գնահատելուց հետո և անվտանգության նկատառումներից ելնելով՝ նախագահը որոշել է չեղարկել մասնակցությունն Ադրբեջանում կայանալիք կլիմայական համաժողովին»: Ավելի ուշ ադրբեջանական, այնուհետև իսրայելական աղբյուրները սկսեցին տեղեկություններ տարածել, որ պատճառը Թուրքիայի կողմից իր օդային տարածքով թռիչքի արգելափակումն է։ Այնուհետև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հաստարարեց՝ Անկարան է արգելափակել Իսրայելի նախագահի թռիչքը։

Էմմա Չոբանյան