Սիրիայի ընդդիմությունը հայտարարել է, որ թույլ չի տա ԻԼԻՊ-ին միանալ իրեն

Լուրեր

18.07.2026 | 13:22
50 հազար արգենտինացի երկրպագուներ ժամանել են Նյու Յորք՝ ԱԱ-2026-ի եզրափակիչի համար
18.07.2026 | 13:06
Հակակոռուպցիոն կոմիտեն դիմել է Արդարադատության նախարարությանը՝ helpcourt.am-ի գործունեության հարցով
18.07.2026 | 13:00
Բյուրեղավանում 13 քաղաքացի հոսպիտալացվել է աղիքային վարակի ախտանշաններով
18.07.2026 | 12:40
Արման Ծառուկյանը գիտի՝ ով է իր հաջորդ մրցակիցը UFC-ում
18.07.2026 | 12:34
Վթարային ջրանջատում Արմավիրի մարզում
18.07.2026 | 12:16
Թմրամիջոցներից մինչև կեղծ վարորդական վկայականներ․ Պարեկային ծառայությունը ներկայացրել է կիսամյակային ցուցանիշները
18.07.2026 | 11:55
Արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 18-ի դրությամբ
18.07.2026 | 11:33
Վնասվել է ԲԷՑ-ի «Մարաշ» ենթակայանի անջատիչը. հոսանքազրկվել են Նոր Նորքի 7-րդ, 8-րդ և 9-րդ զանգվածների մի շարք բաժանորդներ
18.07.2026 | 11:18
Նավթի գներն աճել են
18.07.2026 | 10:51
Վենեսուելայում երկրաշարժերի հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 5000-ը
18.07.2026 | 10:28
Լարսը բաց է
18.07.2026 | 10:10
Երևանում փոշու և ազոտի երկօքսիդի թույլատրելի սահմանը մի շարք օրերի գերազանցվել է
17.07.2026 | 23:30
ԲԸՏՄ-ում քննարկվել են COP17-ի նախապատրաստական աշխատանքներն ու տեսչության մասնակցությունը
17.07.2026 | 23:21
«88» սուպերմարկետի հացաբուլկեղենի արտադրամասը կրկին կգործի
17.07.2026 | 23:07
Ավարտվել է ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելմանը նվիրված եռօրյա աշխատաժողովը
Բոլորը

Սիրիայում իշխանության եկած զինված ընդդիմության ներկայացուցիչները հավաստիացրել են ամերիկյան վարչակազմին, որ թույլ չեն տա «Իսլամական պետությանը» (ԻԼԻՊ) մասնակցել իրենց գործունեությանը։ Այս մասին գրում է The New York Times-ը՝ վկայակոչելով ԱՄՆ-ում և Թուրքիայում անանուն պաշտոնյաներին, փոխանցում է Կոմերսանտը։

Ըստ աղբյուրների՝ օրեր առաջ սիրիական կառավարական բանակի դիրքերի դեմ գրոհայինների հարձակման ակտիվացման հետ մեկտեղ ամերիկյան կողմից ազդանշաններ են սկսել ստանալ։ Վաշինգտոնը սիրիական զինված ընդդիմությանը խնդրել է թույլ չտալ ԻԼԻՊ-ի ահաբեկիչներին մասնակցել իրենց հարձակողական գործողություններին։

«Խմբավորումները թուրքերի միջոցով պատասխանել են հավաստիացումներով, որ մտադիր չեն թույլ տալ, որ ԻԼԻՊ-ը դառնա իրենց շարժման մաս»,- գրում է NYT-ը:

Դեկտեմբերի 8-ին հակակառավարական զորքերը Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսը գրավել են։ Նախագահ Բաշար Ասադը հրաժարական է տվել և լքել երկիրը։ Նա ապաստան է ստացել Ռուսաստանում։ Սիրիայի վարչապետ Մուհամմեդ Ղազի ալ-Ջալալին հայտարարել է իսլամիստների հետ բանակցությունների և իշխանության խաղաղ փոխանցում կազմակերպելու մտադրության մասին։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի