ԱՄՆ-ն ավիահարվածներ է հասցրել Սիրիայում ԻԼԻՊ-ի ճամբարներին

Լուրեր

09.09.2026 | 15:42
ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու նախագիծը հրապարակվել է
09.09.2026 | 15:33
ՊԵԿ-ը ստուգել է Նարեկ Նալբանդյանի բիզնեսները․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 15:23
Խանդանյանը` Բայրամովի հայտարարությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 15:15
ՀՀ-Ադրբեջան սահմանազատումը՝ հյուսիսից հարավ //ՀՀ քաղաքացիության տուրքը կբարձրանա․ ԼՈՒՐԵՐ
09.09.2026 | 15:08
ՔԿ-ն կադրեր է հրապարակել Գագիկ Խաչատրյանին պատկանող առանձնատան խուզարկությունից․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 14:56
«Սուտ եք խոսում, Տավուշից Ադրբեջանին գյուղ չի հանձնվել»․ բանավեճ՝ Ղալումյանի և Ղազարյանի միջև․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 14:41
Իսրայելը կփակի Մեծ Բրիտանիայի հյուպատոսությունը Երուսաղեմում՝ ի պատասխան Լոնդոնի պատժամիջոցների
09.09.2026 | 14:36
Սոնա Ղազարյանը՝ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
09.09.2026 | 14:28
ՌԴ-ն նախատեսում է ձմռանը ուժեղացնել Ուկրաինայի դեմ հարձակումները․ մինչ հաջորդ տարի լուրջ բանակցությունները քիչ հավանական են․ Bloomberg
09.09.2026 | 14:22
ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 14:20
ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 14:18
ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 14:16
ՊԵԿ նախագահի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
09.09.2026 | 14:14
Պապիկյանը զինվորների հետ նախաճաշել է և հանձնարարել բարելավել սնունդը
09.09.2026 | 14:08
Լավ ա չասեցիք՝ ամոթ ՀՀ-ին․ ՀԱՊԿ-ը չի կատարել իր պարտավորությունները․ Կարապետյանը՝ Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ կենտրոնական հրամանատարության ուժերը դեկտեմբերի 8-ին մի քանի տասնյակ հարվածներ են հասցրել Սիրիայում ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորման դիրքերին, գրում է Current time-ը։

«Այդ հարվածները ԻԼԻՊ-ի առաջնորդների, օպերատիվ աշխատողների ու ճամբարների դեմ շարունակվող առաքելության շրջանակում էին՝ թուլացնելու և ոչնչացնելու ԻԼԻՊ-ը, կանխելու ահաբեկչական խմբավորմանը՝ արտաքին գործողություններ իրականացնելու հնարավորությունները և թույլ չտալու, որ ԻԼԻՊ-ն օգտվի ստեղծված իրավիճակից՝ վերականգնվելու Սիրիայի կենտրոնական հատվածում»,- ասվում է CENTCOM-ի հայտարարության մեջ:

Գործողության ընթացքում ավելի քան 75 թիրախ է խոցվել՝ օգտագործելով ԱՄՆ ռազմաօդային ուժերի մի շարք միջոցներ, այդ թվում՝ B-52, F-15 և A-10 ինքնաթիռներ:

«Մենք հստակ գիտակցում ենք այն փաստը, որ ԻԼԻՊ-ը կփորձի օգտվել ցանկացած վակուումից՝ վերականգնելու իր կարողությունները։ Մենք թույլ չենք տա, որ դա տեղի ունենա»,- Սպիտակ տանը լրագրողներին ասել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։

Նա Ասադի ռեժիմի տապալումը որակել է որպես «արդարության հիմնարար գործողություն»:

«Այդ ռեժիմը դաժանորեն խոշտանգել և սպանել է հարյուր հազարավոր անմեղ սիրիացիների: Սա պատմական հնարավորության պահ է Սիրիայի բազմաչարչար ժողովրդի համար՝ ավելի լավ ապագա կառուցելու իրենց հպարտ երկրի համար»,- ասել է Բայդենը՝ վստահեցնելով, որ Սպիտակ տունը համագործակցելու է սիրիական բոլոր խմբավորումների հետ իշխանության անցման ժամանակ, և խոստացել է աջակցել հարևան երկրներին, եթե նրանք բախվեն Սիրիայի կողմից անցումային շրջանում որևէ սպառնալիքի։

Բայդենը նաև ասել է, որ ԱՄՆ-ը վստահ չէ Սիրիայի նախագահ Բաշար Ասադի գտնվելու վայրի հետ կապված, սակայն հետևում է հաղորդագրություններին, որ նա ապաստան է փնտրում Մոսկվայում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի