ՏԿԵ նախարարը 4 նոր տան բանալիներ է հանձնել Սոթքի բնակիչներին

Լուրեր

09.09.2026 | 13:07
Օդի ջերմաստիճանը Հայաստանում կբարձրանա 6-8 աստիճանով
09.09.2026 | 12:59
ԵՄ-ն դատապարտում է, Բոսնիա և Հերցոգովինան հետ կանչում Սերբիայում դեսպանատան աշխատակիցներին․ պատճառը Բելգրադում Մլադիչի հանդիսավոր հուղարկավորությունն է
09.09.2026 | 12:34
Առաջիկայում հնարավոր է գլխավոր դատախազը գա ԱԺ՝ Ծովինար Վարդանյանին մեղադրյալ ներգրավելու հարցով․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 12:23
Ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են Նովոռոսիյսկը․ զոհվել է 4, վիրավորվել՝ 29 մարդ
09.09.2026 | 12:16
«Արգելում եմ իմ հոր անունը տալ», «Արցախցիների տեղահանման ժամանակ Դուբայում հանգստանում էիք»․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 12:13
ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 12:11
Փաշինյանը էկոնոմ դասով մեկնել է Փարիզ//ԵՄ-ն գումար կհատկացնի Կիևին Patriot-ի հրթիռների համար․ ԼՈՒՐԵՐ
09.09.2026 | 12:03
ՌԴ-ն հարվածել է Ուկրաինա-Մոլդովա սահմանի անցակետին․ երկու մարդ զոհվել է
09.09.2026 | 11:48
ԱՄՆ-ն հայտնել է իրանական 5 լցանավերի ոչնչացման մասին․ Թեհրանը թիրախավորել է Հորդանանում ամերիկյան ռազմաբազան
09.09.2026 | 11:42
Ծովինար Վարդանյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
09.09.2026 | 11:33
Ցինիկ հարցադրումներ է կատարում, որևէ հարցի չեմ պատասխանելու․ Մանավազյանը՝ Էդգար Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 11:04
ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 11:02
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 10:58
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Արագածոտնի, Շիրակի և Լոռու մարզերում
09.09.2026 | 10:41
Հրդեհ Քարաբերդում․ այրվել է մոտ 700 հակ անասնակեր
Բոլորը

Հայաստանի Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը Վարդենիս համայնքի Սոթք բնակավայրում մասնակցել է 2022 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի ռազմական գործողությունների հետևանքով ավերված և ամբողջությամբ նոր կառուցված 4 բնակելի տների բնակարանամուտի միջոցառմանը:

Ինչպես հայտնում են նախարարությունից, նախարարն այցելել է Գեղարքունիքի մարզ՝ հետևելու մարզում իրականացվող շինարարական աշխատանքներին։

Նախարարը Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի և համայնքապետերի հետ Ճամբարակում հետևել է հենապատերի ամրացման աշխատանքների ընթացքին։

Այնուհետև նախարարն այցելել է Վարդենիս համայնքի Սոթք բնակավայր, որտեղ մասնակցել է 2022 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի ռազմական գործողությունների հետևանքով ավերված և ամբողջությամբ նոր կառուցված 4 բնակելի տների բնակարանամուտի միջոցառմանը:

Բնակարանների բանալիները հանձնելով սեփականատերերին՝ նախարարը մաղթել է, որ այսուհետ ապրեն ու աշխատեն բացառապես խաղաղ միջավայրում:

4 բնակելի տները կառուցվել են ՀՀ կառավարության հրատապ ծրագրով՝ 124 մլն դրամ ընդհանուր արժողությամբ:

Նախարարը շրջել է բնակավայրում, այցելել կառուցված հարմարավետ տներ, շնորհավորել բնակիչներին:

Գեղարքունիքի մարզում Խուդաթյանն այցելել է նաև Վարդենիսի համայնքապետարանի քաղաքացիների սպասարկման գրասենյակ, որտեղ մեծ թվով ծառայություններ են մատուցվում բնակիչներին՝ մեկ պատուհանի սկզբունքով: