36 տարի առաջ այսօրը՝ 1988 թվականի դեկտեմբերի 7-ին, տեղի ունեցավ Սպիտակի ավերիչ երկրաշարժը

Լուրեր

05.04.2026 | 21:21
Բախվել են VAZ և KIA մակնիշների ավտոմեքենաները․ կան տուժածներ և զոհ
05.04.2026 | 21:04
Թրամփը կրկին սպառնում է հարվածներ հասցնել Իրանի էլեկտրակայաններին և կամուրջներին
05.04.2026 | 19:49
Հույս ունեմ, որ այս գիշեր «Բուշեր» օդանավակայանից տարհանված աշխատակիցները կհասնեն Հայաստան․ «Ռոսատոմ»-ի ղեկավար
05.04.2026 | 19:38
Իրանը կարող էր հիբրիդային պատերազմ սկսել Եվրոպայի երկրների դեմ․ FT
05.04.2026 | 18:49
Հունգարիա գնացող գազատարի մոտ պայթուցիկ է հայտնաբերվել․ Վուչիչ
05.04.2026 | 18:25
Ավտոմեքենա է այրվել
05.04.2026 | 17:21
Կալինինգրադում առևտրի կենտրոնում բռնկված հրդեհի տարածքը հասել է 1000 քառակուսի մետրի
05.04.2026 | 17:01
Մարդու իրավունքների պաշտպանը շնորհավորել է Հարության տոնի առթիվ
05.04.2026 | 16:15
Իսրայելը հայտնել է մեկ օրում Իրանում ավելի քան 120 օբյեկտների ուղղությամբ գրոհների մասին
05.04.2026 | 15:46
Ազովի ծովում ցորենով բեռնված բեռնատար նավ է կործանվել. մեկ մարդ զոհվել է
05.04.2026 | 15:19
Վթարային ջրանջատում Երևանում և Արմավիրում
05.04.2026 | 14:34
Իրանը հարվածներ է հասցրել Պարսից ծոցի մի շարք երկրների
05.04.2026 | 14:10
Ովքեր էին ծիսական ամպհովանին պահել Գարեգին Բ-ի գլխին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
05.04.2026 | 13:55
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
05.04.2026 | 13:28
Ռազմական ոստիկանության աշխատակիցները շրջայցեր են իրականացրել բանակային դիրքերում
Բոլորը

36 տարի առաջ այսօրը՝ 1988 թվականի դեկտեմբերի 7-ին, տեղի ունեցավ Սպիտակի ավերիչ երկրաշարժը։ Բնական աղետի զոհ դարձավ 25 հազար մարդ, ավելի քան 500 հազար մարդ դարձավ անօթևան, հաշմանդամ դարձավ 50 հազար մարդ: Հայաստանի Հանրապետության տնտեսությունը հսկայական վնասներ կրեց, ավերվեց շուրջ 157 արդյունաբերական ձեռնարկություն և հարյուրավոր այլ նշանակության օբյեկտներ։ Երկրաշարժի պատճառով վնասվեց Հայաստանի Հանրապետության բնակֆոնդի 17 տոկոսը: Ավերվեցին 11 քաղաք և 58 գյուղ, տուժած քաղաքների թիվը 21 էր, գյուղերինը՝ 342:

«Սպիտակի երկրաշարժից քաղված կարևոր դասը, թերևս, աղետների ռիսկի նվազեցման, արտակարգ իրավիճակներին արձագանքման և հետաղետային վերականգման ուղղություններով ինստիտուցիոնալ կարողությունների շարունակական զարգացումն է, ինչպես նաև աղետներին դիմակայուն հասարակություն և պետություն ձևավորելու նպատակով հետևողական քայլերի իրականացումը»,- ասված է ՆԳՆ-ի տարածած հաղորդագրությունում։

Այս համատեքստում առաջին քայլերից էր Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության ստեղծումը, որի հիմնական առաքելությունն է Հայաստանի Հանրապետության տարածքի սեյսմիկ վտանգի մշտադիտարկումը, սեյսմիկ ռիսկի և վտանգի գնահատումը, դրանց նվազեցումը, երկրաֆիզիկական և երկրաքիմիական տվյալների վերլուծումը, շինությունների տեխնիկական վիճակի և սեյսմիկ խոցելիության աստիճանի գնահատումը, ինչպես նաև բնակչությանը երկրաշարժից պաշտպանվելու վարքականոնների ուսուցումը։ Այսօր ծառայությունը զարգանում է Ներքին գործերի նախարարության քաղաքական առաջնորդության ներքո և հանդիսանում է ոլորտի տարածաշրջանային և միջազգային առաջատար կառույցներից մեկը։

Ներքին գործերի նախարարության ձևավորումից հետո աղետներին ռիսկի կառավարմանն ուղղված աշխատանքները բարձրացվեցին ռազմավարական մակարդակի՝ նպատակ ունենալով ներդաշնակեցնել ոլորտի այլ դերակատարների հետ իրականացվող աշխատանքները․ 2023 թվականին հոկտեմբերին Կառավարության կողմից հաստատվեց Աղետների ռիսկի կառավարման 2023-2030 թվականների ռազմավարությունը, որը թիրախավորել է աղետների ռիսկի կառավարման համակարգի գործառութային և մեթոդաբանական հիմքերի բարելավումը, համակարգի թվայնացումը և տեխնոլոգիական արդիականացումը, մարդկային ռեսուրսների զարգացումը և անվտանգության մշակույթի ամրապնդումը։ Վերջին բաղադրիչի կենսագործման հարցում հիմնական շեշտադրումը բնակչությանն աղետներից պաշտպանվելու վարքականոնների ուսուցումը և իրազեկվածության մակարդակի բարձրացումն է, որը Ներքին գործերի նախարարության գերակայունություններից է և ակտիվորեն կենսագործվում է։

Նշված համալիր գործողությունների վերջնանպատակը ենթագիտակցական մակարդակում աղետներին դիմակայելուն պատրաստ հասարակության ձևավորումն է և հնարավոր արտակարգ իրավիճակներին արդյունավետ արձագանքող պետական ինստիտուտների կայացումը։