Թուրքիայի ընդդիմության նախկին առաջնորդ Քըլըչդարօղլուին նոր մեղադրանք է առաջադրվել․ նրան սպառնում է մինչև 65 տարվա ազատազրկում

Լուրեր

22.06.2026 | 13:27
Իրանի պատվիրակությունը ԱՄՆ-ի հետ 18 ժամ տևած բանակցություններից հետո մեկնել է Թեհրան
22.06.2026 | 13:19
Հայտնի է «Ոսկե ծիրան»-ի միջազգային մրցույթի ժյուրիի կազմը
22.06.2026 | 13:16
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,02 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը․ դատախազություն
22.06.2026 | 13:11
Վաղ թե ուշ գալու ենք ձեր հետևից․ քաղաքապետը՝ տնտեսվարողներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.06.2026 | 13:03
Քիր Սթարմերը հայտարարել է վարչապետի պաշտոնից հրաժարականի մասին
22.06.2026 | 12:55
Ռուսական զորքերը հարվածել են Խարկովին և Օդեսային․ Սումիում ընտանիքի անդամներ են զոհվել
22.06.2026 | 12:50
ՍԴ դատավորներից երկուսը չի մասնակցի ընտրությունների արդյունքների վերաբերյալ ներկայացված դիմումների քննությանը
22.06.2026 | 12:44
«Իրա պատասխանատուն ես եմ, իմ պատասխանատուն Սիմոնյան Կարենն է»․ ՀԿԿ-ի նոր գաղտնալսումը
22.06.2026 | 12:36
Հավաքագրման պոտենցիալ կա, պետք է ավելացնել. Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.06.2026 | 12:25
«Մենք ենք մեր սարերը» հուշարձանի քանդման լուսանկարը կեղծ է
22.06.2026 | 12:18
Մոսկվային մոտեցող 70 ուկրաինական ԱԹՍ է խոցվել, օդանավակայանները դադարեցրել են աշխատանքը
22.06.2026 | 12:10
Մարտուն Գրիգորյանի որդին կալանավորվել է // 1 զոհ, 11 տուժած Արագածոտնում տեղի ունեցած վթարից․ ԼՈՒՐԵՐ
22.06.2026 | 12:03
2026-ի գարունը Հայաստանում եղել է նորմայից ցուրտ և խոնավ․ մարտը ամենատեղումնառատն է եղել ՀՀ-ի դիտարկումների ողջ պատմության ընթացքում
22.06.2026 | 11:55
Խնդիրներ են ստեղծում խցանումների հետ կապված. ինտենսիվ պետք է աշխատենք. Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.06.2026 | 11:45
«Տելեկոմ Արմենիա»-ն և «AzerTelecom»-ը համաձայնագիր են ստորագրել ինտերնետ թրաֆիկի տարանցման վերաբերյալ
Բոլորը

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության (CHP) նախկին առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուի դեմ նոր քրեական գործ է հարուցվել, նրան այժմ սպառնում է մինչև 65 տարվա ազատազրկում, գրում է Stockholm Center for Freedom-ը։

Քըլըչդարօղլուն, որը ղեկավարել է կուսակցությունն ավելի քան մեկ տասնամյակ և 2023 թվականի մայիսի ընտրություններում որպես ընդդիմադիր դաշինքի նախագահի թեկնածու անհաջողության է մատնվել, բախվել է քրեական մեղադրանքների տարափի այն բանից հետո, երբ կորցրեց պատգամավորական անձեռնմխելիությունը խորհրդարանական ընտրություններին չմասնակցելու համար: Նրա փաստաբան Ջելալ Չելիքը X-ում հայտնել է, որ իր պաշտպանյալին նոր են տեղեկացրել նոր քրեական մեղադրանքի մասին։ Չելիքը նոր մեղադրանքի բովանդակության վերաբերյալ մանրամասներ չի հայտնել։

Փաստաբանը նշել է, որ քաղաքական գործչին սպառնում է, ընդհանուր առմամբ, 65 տարի ժամկետով ազատազրկում 18 գործով, ինչպես նաև քաղաքականության զբաղվելու արգելք։ Չելիքը նաև ասել է, որ CHP-ի նախկին առաջնորդի դեմ «ապօրինի» բազմաթիվ հետաքննություններ են իրականացվում։

Չնայած նրան, որ 2023 թվականի նոյեմբերին քվեարկությամբ նա հեռացել է CHP-ի ղեկավարությունից և փոխարինվել կուսակցության ներկայիս առաջնորդ Օզգյուր Օզելով, Քըլըչդարօղլուն շարունակում է մնալ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և նրա «Արդարություն և զարգացում» կուսակցության կառավարության բուռն քննադատը, մասնավորապես. կոռուպցիայի մեջ նրանց ենթադրյալ ներգրավվածության վերաբերյալ։

Մինչ Օզելը քննադատության է ենթարկվում Էրդողանի հետ համաձայնության մեջ մտնելու համար, Քըլըչդարօղլուն չի վարանում քննադատություն հնչեցնել կառավարության հասցեին։ Անցյալ ամիս նա դատարանում էր պետական պաշտոնյային վիրավորելու մեղադրանքով՝ Էրդողանի հասցեին հնչեցրած արտահայտությունների պատճառով, ում նա անվանել էր «գող»՝ 2013 թվականի վերջին հանրության ուշադրության կենտրոնում հայտնված կոռուպցիոն հետաքննության պատճառով։ Այս դատավարության ընթացքում Քըլըչդարօղլուին սպառնում է մինչև 11 տարի 8 ամիս ազատազրկում, ինչպես նաև քաղաքական գործունեության հնարավոր արգելք։

Դատական նիստին Քըլըչդարօղլուն բուռն քննադատության է ենթարկել Էրդողանի կառավարությունը՝ մեղադրելով նրան կոռուպցիայի, ավտորիտարիզմի և տնտեսական վատ կառավարման մեջ։

«Ես այստեղ կանգնած եմ ոչ թե որպես գողության կամ յուրացման մեջ մեղադրվող, այլ որպես մեկը, որը համարձակվել է գողին գող անվանել»,- հայտարարել է նա։

Էրդողանը նաև քաղաքացիական հայց է ներկայացրել Քըլըչդարօղլուի՝ պահանջելով 500,000 թուրքական լիրա (մոտ 14,500 ԱՄՆ դոլար) վնասի փոխհատուցում՝ դատարանում իր պաշտպանության ժամանակ արած հայտարարությունների համար, երբ Քըլըչդարօղլուն դատարանում կրկնել է, որ Էրդողանը «գող» է։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի