Ասադը մերժել է բանակցելու Էրդողանի առաջարկը

Լուրեր

10.08.2026 | 19:12
Բրիտանական Թագավորական նավատորմի անօդաչուները տվյալներ են փոխանցել Պեկինին․ պատճառը տեսախցիկների չինական բաղադրիչներն են․ The Telegraph
10.08.2026 | 19:00
Վարժական հավաքներին մասնակցած արտերկրում աշխատողների կորցրած եկամուտը չի փոխհատուցվում 
10.08.2026 | 18:43
Մինչև 2 մլն դրամ աջակցություն․ ինչ նպաստներ կարող են ստանալ երեխա ունեցող ընտանիքները
10.08.2026 | 18:29
Ուկրաինայի դատարանը փոխել է Զելենսկիի գրասենյակի նախկին ղեկավարի խափանման միջոցը․ նրան թույլատրվել է այցելել մի քանի մարզեր
10.08.2026 | 18:20
«Ոսկե գնդակի» ֆավորիտների ցանկը՝ ըստ Sports Illustrated-ի
10.08.2026 | 18:11
Պռոշյան բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.08.2026 | 18:03
Ձերբակալվել է Քասախի նախկին ղեկավարը // Վթար Սյունիքում՝ վրացական բեռնատարի մասնակցությամբ․ ԼՈՒՐԵՐ
10.08.2026 | 17:55
«Բարսելոնայի» նախկին ավագը տեղափոխվեց MLS
10.08.2026 | 17:49
Թուրքիայի հայոց պատրիարքությունը զորակցություն է հայտնել Գարեգին Բ-ին և եպիսկոպոսներին
10.08.2026 | 17:40
Մոլդովայի ԱԳՆ-ն հետ է կանչում Մոսկվայում դեսպանին՝ երկրի տարածքում ռուսական ԱԹՍ-ի անկումից հետո
10.08.2026 | 17:32
Կյանքից հեռացել է NBA-ի 5-ակի չեմպիոնը
10.08.2026 | 17:24
Բանավեճ Էդգար Ղազարյանի ու Վիլեն Գաբրիելյանի միջև. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 17:11
Պատրա՞ստ եք հրապարակել 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի զեկույցը. Մանուկյանը՝ Գաբրիելյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 16:54
Սերժ Ռուշանյան, թե Արման Բաբախանյան․ ո՞ւմ կմակագրվի Ամենայն հայոց կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործը
10.08.2026 | 16:46
Պարոն Ղազարյանը դո՞ւրս է ձեր վերահսկողությունից, կարգի հրավիրե’ք. Էդուարդ Աղաջանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, մեկնաբանելով Սիրիայում հակակառավարական ուժերի հարձակումը, հույս է հայտնել, որ «ընդդիմության երթը» կշարունակվի առանց միջադեպերի։ Նա նշել է, որ արդեն առաջարկել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադին բանակցություններ սկսել, սակայն նա մերժել է։

«Մենք զանգահարել ենք Ասադին։ Ասացինք՝ եկեք միասին որոշենք Սիրիայի ապագան։ Ցավոք, դրական պատասխան չստացանք այս հարցում։ Իդլիբի հետ կապված ամեն ինչ պարզ է։ Հոմսը գտնվում է ընդդիմության ձեռքում, և խոսքը նրանց երթի մասին է դեպի Դամասկոս։ Տարածաշրջանը ծանր վիճակում է, և այս երթերն այն չեն, ինչ մենք կցանկանայինք տեսնել։ Տարածաշրջանը գտնվում է բարդ իրավիճակում»,- լրագրողներին ասել է Ռեջեփ Թայիփ Էրդողանը, փոխանցում է CNN Turk-ը:

Էրդողանը հուլիսին պատրաստակամություն էր հայտնել հրավիրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին և Բաշար ալ-Ասադին Թուրքիա՝ Ռուսաստանի ղեկավարի միջնորդությամբ Անկարայի և Դամասկոսի միջև հարաբերությունների կարգավորման հարցը քննարկելու համար։ Երկրների դիվանագիտական ​​հարաբերությունները խզվել են 2012 թվականին՝ Սիրիայում քաղաքացիական պատերազմի սկսվելուց մեկ տարի անց։

Մինչ սիրիական խմբակցությունների կոալիցիան շարունակում է առաջխաղացումը Սիրիայի հյուսիս-արևմուտքում, Թուրքիան բախվել է դիվանագիտական ​​ճնշման և հակակառավարական ուժերին աջակցելու մեղադրանքների: Անկարան հերքում է իր մասնակցությունը գրոհայինների գործունեությանը։ Շաբաթվա սկզբին կայացած հեռախոսազրույցում Վլադիմիր Պուտինը Ռեջեփ Թայիփ Էրդողանին մատնանշել է Սիրիայում կարգուկանոնը վերականգնելու անհրաժեշտությունը՝ «օգտագործելով Անկարայի առկա հնարավորությունները տարածաշրջանում»:

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի