Հունգարիան լրտեսել է ԵՄ պատվիրակությունների անդամներին

Լուրեր

10.08.2026 | 20:08
Սահմանվել են էլեկտրոնային փողի թողարկման և օգտագործման կարգավորման նոր հնարավորություններ
10.08.2026 | 19:54
Կոլումբիայում 7.4 մագնիտուդով հզոր երկրաշարժ է տեղի ունեցել․ զոհերի թիվը հասել է 20-ի
10.08.2026 | 19:40
Ռուանդայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին
10.08.2026 | 19:24
20 հազարից ավելի խախտում՝ մեկ շաբաթում․ պարեկային ծառայության արդյունքները
10.08.2026 | 19:12
Բրիտանական Թագավորական նավատորմի անօդաչուները տվյալներ են փոխանցել Պեկինին․ պատճառը տեսախցիկների չինական բաղադրիչներն են․ The Telegraph
10.08.2026 | 19:00
Վարժական հավաքներին մասնակցած արտերկրում աշխատողների կորցրած եկամուտը չի փոխհատուցվում 
10.08.2026 | 18:43
Մինչև 2 մլն դրամ աջակցություն․ ինչ նպաստներ կարող են ստանալ երեխա ունեցող ընտանիքները
10.08.2026 | 18:29
Ուկրաինայի դատարանը փոխել է Զելենսկիի գրասենյակի նախկին ղեկավարի խափանման միջոցը․ նրան թույլատրվել է այցելել մի քանի մարզեր
10.08.2026 | 18:20
«Ոսկե գնդակի» ֆավորիտների ցանկը՝ ըստ Sports Illustrated-ի
10.08.2026 | 18:11
Պռոշյան բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.08.2026 | 18:03
Ձերբակալվել է Քասախի նախկին ղեկավարը // Վթար Սյունիքում՝ վրացական բեռնատարի մասնակցությամբ․ ԼՈՒՐԵՐ
10.08.2026 | 17:55
«Բարսելոնայի» նախկին ավագը տեղափոխվեց MLS
10.08.2026 | 17:49
Թուրքիայի հայոց պատրիարքությունը զորակցություն է հայտնել Գարեգին Բ-ին և եպիսկոպոսներին
10.08.2026 | 17:40
Մոլդովայի ԱԳՆ-ն հետ է կանչում Մոսկվայում դեսպանին՝ երկրի տարածքում ռուսական ԱԹՍ-ի անկումից հետո
10.08.2026 | 17:32
Կյանքից հեռացել է NBA-ի 5-ակի չեմպիոնը
Բոլորը

Հունգարիայի հատուկ ծառայությունները կարող էին զբաղվել ԵՄ պաշտոնատար անձանց ապօրինի լրտեսությամբ, երբ վեչջիններն այցելել են երկիր։ Այս մասին ասվում է բելգիական De Tijd և հունգարական Direkt36 պարբերականների հետաքննության մեջ։

Դրա համաձայն՝ Հունգարիայի տեղեկատվական գրասենյակի (IH) աշխատակիցները հետևել են Եվրոպական խարդախությունների դեմ պայքարի գրասենյակի (OLAF) ներկայացուցիչներին: Հունգարիայի հետախուզական ծառայությունների գործունեությունն ընդգրկում է 2015-2017 թվականները, երբ OLAF-ի աշխատակիցները հետաքննում էին վարչապետ Վիկտոր Օրբանի հետ կապված ընկերությունների գործունեությունը:

Լրագրողները նշում են, որ Հունգարիայի հետախուզական ծառայությունները կարող էին լրտեսել այնպիսի մեթոդներով, ինչպիսիք են  ԵՄ պատվիրակների հյուրանոցային համարների խուզարկությունները, նոութբուքների կոտրումը, հեռախոսազրույցների գաղտնալսումը, ավտոմեքենաներով ուղևորությունների ժամանակ պաշտոնատար անձանց ֆիզիական հետապնդումը։

Վարչապետի գրասենյակի մամուլի ծառայության ղեկավար Բերտալան Խավասին, Politico-ի հարցմանն ի պատասխան, հայտարարել է․ «Մենք թքած ունենք կեղծ լուրերի վրա»։

Հունգարիան նախկինում մեղադրվել է լրագրողների, ակտիվիստների և ընդդիմադիր գործիչների հեռախոսները կոտրելու մեջ։

2021 թվականին Հունգարիայի կառավարությունը խոստովանել է, որ գնել է իսրայելական Pegasus լրտեսող ծրագիրը՝ հիշեցնելով, որ հոկտեմբերին Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը մեղադրել էր ԵՄ-ին իր կառավարությունը տապալելու փորձերի մեջ։ Նոյեմբերին Հունգարիան հայտարարեց հաքերային հարձակման մասին իր ռազմական գնումների գործակալության վրա։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի