Թուրքիայի նախկին ԱԳ նախարարը՝ ԵԱՀԿ նոր գլխավոր քարտուղար
Քաղաքականություն
06.12.2024 | 17:16Թուրքիայի նախկին արտգործնախարար, ՄԱԿ-ում Թուրքիայի նախկին մշտական ներկայացուցիչ Ֆերիդուն Սինիրլիօղլուն դարձել է ԵԱՀԿ նոր գլխավոր քարտուղարը։ Այս մասին հայտնել է ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի արտգործնախարար Յան Բորգը X-ում գրառմամբ։
«Շնորհավորում եմ ԵԱՀԿ նոր ղեկավարությանը։ Ֆերիդուն Սինիրլիօղլու (Թուրքիա)՝ գլխավոր քարտուղար, Մարիա Թելալիան (Հունաստան)՝ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի ղեկավար, Քրիստոֆ Քամփ (Նիդերլանդներ)՝ ԵԱՀԿ ազգային փոքրամասնությունների գծով գերագույն հանձնակատար, Յան Բրաթհու (Նորվեգիա)՝ ԶԼՄ-ների ազատության հարցերով ներկայացուցիչ»,- նշել է Բորգը։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի