ՌԴ-ն փորձում է «գրպանել» Վրաստանը՝ մինչ ԱՄՆ նախագահի երդմնակալությունը. վրաց ընդդիմադիր գործիչ

Լուրեր

09.09.2026 | 14:41
Իսրայելը կփակի Մեծ Բրիտանիայի հյուպատոսությունը Երուսաղեմում՝ ի պատասխան Լոնդոնի պատժամիջոցների
09.09.2026 | 14:36
Սոնա Ղազարյանը՝ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
09.09.2026 | 14:28
ՌԴ-ն նախատեսում է ձմռանը ուժեղացնել Ուկրաինայի դեմ հարձակումները․ մինչ հաջորդ տարի լուրջ բանակցությունները քիչ հավանական են․ Bloomberg
09.09.2026 | 14:22
ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 14:20
ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 14:18
ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 14:16
ՊԵԿ նախագահի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
09.09.2026 | 14:14
Պապիկյանը զինվորների հետ նախաճաշել է և հանձնարարել բարելավել սնունդը
09.09.2026 | 14:08
Լավ ա չասեցիք՝ ամոթ ՀՀ-ին․ ՀԱՊԿ-ը չի կատարել իր պարտավորությունները․ Կարապետյանը՝ Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 14:01
Բաքուն հետևում է ՀՀ Սահմանադրության փոփոխման գործընթացին․ Բայրամովը հայտնել է Միրզոյանի հետ նոր հանդիպման մասին
09.09.2026 | 13:58
«Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուն չընտրվեց Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ. ՔՊ-ն դեմ էր․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 13:56
30 հա-ից հարյուր անգամ ավել իմ հողատարածքը ստորագրությամբ հանձնվել է թուրքերին. պատգամավոր․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 13:48
Սարգիս Խանդանյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
09.09.2026 | 13:48
Բայրամովը Հայաստանի ու Ադրբեջանի սահմանազատման գործընթացից մանրամասներ է ներկայացրել
09.09.2026 | 13:46
Իրանը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում ամերիկյան ստորջրյա անօդաչու սարք կալանել․ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մինչ ԱՄՆ-ում տեղի կունենա նախագահի երդմնակալության արարողությունը, Ռուսաստանը փորձում է Վրաստանը գրանցել որպես իր տարածք, «նրանք փորձում են գրպանել այս երկիրը»։ Գրուզիա օնլայնի փոխանցմամբ՝ նման հայտարարությամբ է հանդես եկել «Հանուն փոփոխությունների» կոալիցիայի ղեկավարներից Զուրաբ Ջափարիձեն։

Նրա խոսքով՝ բողոքի ցույցերը ցանկացած դեպքում պետք է շարունակվեն։

«Այսօր բողոքի ցույցերի 10-րդ օրն է։ Մեծ թվով մարդիկ են ձերբակալված։ Ես լսել եմ մտահոգություններ այն մասին, որ ամեն օր ավելի քիչ մարդիկ կան, քան նախորդ օրը։ Ամեն օր չէ, որ ունի նույն լիցքը, ինչ նախորդ օրերը, յուրաքանչյուր բողոքի ցույց փուլեր ունի։ Մենք փողոց դուրս եկած մարդիկ ենք, գլխավորը, որ գիտակցում ենք, այն է, որ այս երկրի ընտրությունը գողացվել է, հայտարարվել է, որ այս երկիրն այլևս չի գնում դեպի Արևմուտք, որ այն դառնալու է Ռուսաստանի մաս։ Այն, ինչ այժմ ՌԴ-ն փորձում է անել Վրաստանում, այն է, որ քանի դեռ ԱՄՆ-ում տեղի չի ունեցել նոր նախագահի երդմնակալությունը, Վրաստանը ձևակերպել որպես իր տարածք, որպեսզի Վրաստանի հարցը, ինչպես 2012 թվականին խոստացել է Իվանիշվիլին, այլևս չլինի Արևմուտքի ու ՌԴ-ի բախման օրակարգում։ Այսինքն, նրանք պարզապես ցանկանում են գրպանել այս երկիրը, իսկ բանակցություններ ընթանան միայն Ուկրաինայի, Չինաստանի, Իրանի ու այլ հարցերով։ Վրաստանը մինչ այդ պետք է ձևակերպված լինի որպես ՌԴ մաս, և մեզանից յուրաքանչյուրի խնդիրն է՝ դա թույլ չտալ»,- հայտարարել է Ջափարիձեն։

Հիշեցնենք, որ Վրաստանում բողոքի ակցիաներ են ընթանում նոյեմբերի 28-ից։ Դրանք վերսկսվել են այն բանից հետո, երբ վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարեց ԵՄ-ին անդամակցելու բանակցությունները մինչև 2028 թվականը դադարեցնելու մասին: «Էխո Կավկազա»-ի տվյալներով՝ այս օրերի ընթացքում անվտանգության ուժերը վարչական իրավախախտումների՝ խուլիգանության և օրենքի պահանջներին չենթարկվելու մեղադրանքով բերման են ենթարկել մոտ 300 անձի։ Բերման են ենթարկվել նաև ընդդիմության մի շարք առաջնորդներ։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի