Հարյուրավոր եմենցիների խաբեությամբ ներքաշել են Ուկրաինայում պատերազմին․ DW

Լուրեր

10.08.2026 | 19:12
Բրիտանական Թագավորական նավատորմի անօդաչուները տվյալներ են փոխանցել Պեկինին․ պատճառը տեսախցիկների չինական բաղադրիչներն են․ The Telegraph
10.08.2026 | 19:00
Վարժական հավաքներին մասնակցած արտերկրում աշխատողների կորցրած եկամուտը չի փոխհատուցվում 
10.08.2026 | 18:43
Մինչև 2 մլն դրամ աջակցություն․ ինչ նպաստներ կարող են ստանալ երեխա ունեցող ընտանիքները
10.08.2026 | 18:29
Ուկրաինայի դատարանը փոխել է Զելենսկիի գրասենյակի նախկին ղեկավարի խափանման միջոցը․ նրան թույլատրվել է այցելել մի քանի մարզեր
10.08.2026 | 18:20
«Ոսկե գնդակի» ֆավորիտների ցանկը՝ ըստ Sports Illustrated-ի
10.08.2026 | 18:11
Պռոշյան բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.08.2026 | 18:03
Ձերբակալվել է Քասախի նախկին ղեկավարը // Վթար Սյունիքում՝ վրացական բեռնատարի մասնակցությամբ․ ԼՈՒՐԵՐ
10.08.2026 | 17:55
«Բարսելոնայի» նախկին ավագը տեղափոխվեց MLS
10.08.2026 | 17:49
Թուրքիայի հայոց պատրիարքությունը զորակցություն է հայտնել Գարեգին Բ-ին և եպիսկոպոսներին
10.08.2026 | 17:40
Մոլդովայի ԱԳՆ-ն հետ է կանչում Մոսկվայում դեսպանին՝ երկրի տարածքում ռուսական ԱԹՍ-ի անկումից հետո
10.08.2026 | 17:32
Կյանքից հեռացել է NBA-ի 5-ակի չեմպիոնը
10.08.2026 | 17:24
Բանավեճ Էդգար Ղազարյանի ու Վիլեն Գաբրիելյանի միջև. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 17:11
Պատրա՞ստ եք հրապարակել 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի զեկույցը. Մանուկյանը՝ Գաբրիելյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 16:54
Սերժ Ռուշանյան, թե Արման Բաբախանյան․ ո՞ւմ կմակագրվի Ամենայն հայոց կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործը
10.08.2026 | 16:46
Պարոն Ղազարյանը դո՞ւրս է ձեր վերահսկողությունից, կարգի հրավիրե’ք. Էդուարդ Աղաջանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հարյուրավոր երիտասարդ եմենցիների գայթակղել են Ռուսաստանում աշխատանքով, որպեսզի այնուհետև ուղարկեն Ուկրաինայում պատերազմի, գրում է DW-ի ռուսական ծառայությունը՝ հղում անելով ՌԴ-ում հտյտնվածների ընկերներին ու ծանոթներին։

Նրանց խոսքով՝ երիտասարդները, որոնց ՌԴ-ում լավ աշխատանք են խոստացել, ռազմաճակատ ուղարկելուց հետո մնացել են առանց կապի միջոցի և ոչ ոք չի կարողանում նրանց պաշտպանել։ DW-ի զրուցակիցներից մեկի պնդմամբ՝ իր ընկերը, որն այդկերպ մեկնել է Ռուսաստան, եղել է 24 անձից բաղկացած խմբում, որոնց ներգրավել են Սանա ու Թաիզ քաղաքներից։

Ժնևում տեղակայված եմենցիների պաշտպանության հարցերով զբաղվող SAM կազմակերպության գնահատականներով՝ ռուս-ուկրաինական ռազմաճակատում կարող է Եմենից 500-700 մարդ լինել։ SAM-ի տեղեկությունների համաձայն՝ եմենցիները պայմանագրեր են ստորագրել, որոնք մեծամասամբ չեն թարգմանվել արաբերեն, իսկ ՌԴ ժամանելուն պես կոշտ վերաբերմունքի են արժանացել։

Ավելի վաղ եմենցի վարձկաններին Ուկրաինայի պատերազմում ներքաշելու մասին հայտնել է նաև Financial Times-ը։ Ըստ պարբերականի՝ եմենցիներին Ռուսաստան են տարել մի ընկերության միջոցով, որը հիմնադրել է հայտնի հութի քաղաքական գործիչ Աբդուլվալի Աբդո Հասան ալ-Ջաբրին։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի