«Նոա»-ի դարպասապահ Չանչարևիչին վիրահատել են
Հայաստանի ազգային հավաքականի և «Նոա»-ի դարպասապահ Օգնյեն Չանչարևիչը ենթարկվել է անրակի կոտրվածքի վիրահատության։
«Նոա»-ի զարգացման գծով տնօրեն Աննա Օհանյանը լուսանկար է հրապարակել հիվանդասենյակից՝ ինչպես ինքն է նշել «իր նոր աշխատասենյակից» ու գրել․ «Արագ ապաքինվիր չեմպիոն»։
Նշվում է, որ Չանչարևիչը վնասվածք էր ստացել «Արարատ-Արմենիայի» դեմ խաղում: