Թուրքիայի, Իրանի և ՌԴ-ի ԱԳ նախարարները կհանդիպեն Դոհայում՝ քննարկելու Սիրիայում զարգացումները

Լուրեր

10.08.2026 | 22:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.08.2026 | 22:26
Սևանա լճի մակարդակը հունվարի 1-ի համեմատ բարձր է 52 սմ-ով
10.08.2026 | 22:12
ԱՄՆ-ը, Հայաստանը և Ադրբեջանը համատեղ հայտարարություն են տարածել Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովի տարեդարձի առթիվ
10.08.2026 | 22:04
Հայաստանի Պրեմիեր լիգա. Երկրորդ տուրի արդյունքներն ու տեսաամփոփումը
10.08.2026 | 22:01
Երևանի շենքերից մեկի մոտ շորի մեջ փաթաթված նորածին է հայտնաբերվել. ՆԳՆ
10.08.2026 | 21:57
ՌԴ Գերագույն դատարանը «Յաբլոկո»-ին զրկել է Պետդումայի ընտրություններին մասնակցելուց
10.08.2026 | 21:34
Գյումրիի տներից մեկում հրդեհ է բռնկվել
10.08.2026 | 21:19
Երևանում ապամոնտաժվել են ինքնակամ կառուցված շինություններ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 21:05
Սելավ Վայոց ձորում. ավտոճանապարհը լցվել է ջրաբերուկներով
10.08.2026 | 20:50
Միաձայն կողմ էին ընդդիմությունն ու իշխանությունը․ ԱԺ Էթիկայի հանձնաժողով ստեղծվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 20:42
Ուժեղացված ծառայություն Երևանում․ հայտնաբերվել են իրավախախտներ, թմրամիջոց, զենք-զինամթերք
10.08.2026 | 20:23
Հանրային լսումներ՝ Կապանի մարզադաշտի տարածքի նկատմամբ հանրային գերակա շահ ճանաչելու նախագծի վերաբերյալ
10.08.2026 | 20:08
Սահմանվել են էլեկտրոնային փողի թողարկման և օգտագործման կարգավորման նոր հնարավորություններ
10.08.2026 | 19:54
Կոլումբիայում 7.4 մագնիտուդով հզոր երկրաշարժ է տեղի ունեցել․ զոհերի թիվը հասել է 20-ի
10.08.2026 | 19:40
Ռուանդայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին
Բոլորը

Թուրքիայի, Իրանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարներ Հաքան Ֆիդանը, Աբբաս Արաղչին ու Սերգեյ Լավրովը դեկտեմբերի 7-ին կհանդիպեն Դոհայում՝ քննարկելու Սիրիայում ապստամբների կայծակնային առաջխաղացումը։ Այս մասին հայտնել է թուրքական դիվանագիտական ​​աղբյուրը, գրում է Reuters-ը։

Սիրիացի ապստամբները մարտադաշտում իրենց ամենամեծ ձեռքբերումներն են գրանցել 13 տարի առաջ քաղաքացիական պատերազմի սկսվելուց ի վեր՝ ջախջախիչ հարված հասցնելով նախագահ Բաշար ալ-Ասադի զորքերին:

Ապստամբներն անցյալ շաբաթ գրավել են Հալեպ քաղաքը, այնուհետև Համան։

Թուրքիան, Ռուսաստանը և Իրանը պարբերաբար բանակցություններ են վարում Սիրիայի ապագայի վերաբերյալ եռակողմ ձևաչափով, որը հայտնի է որպես Աստանայի խաղաղ գործընթացի մաս: Մինչ Թուրքիան աջակցում է քաղաքական ու զինված ընդդիմությանը, Իրանն ու ՌԴ-ն սատարում են՝ Ասադին։

Երկուշաբթի  Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Անկարայում իրանցի գործընկեր Աբբաս Արաղչիի  հետ բանակցություններից հետո մամուլի ասուլիսում ասել էր, որ նոր ջանքեր կգործադրվեն Աստանայի գործընթացը վերակենդանացնելու համար։

Հակամարտությունը վերսկսվելուց ի վեր Անկարան Ասադին կոչ է արել համագործակցել սիրիացի ժողովրդի հետ քաղաքական լուծման համար՝ հերքելով իր մասնակցությունն ապստամբների գործողություններին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի