Մասկն ավելի քան 250 միլիոն դոլար է ծախսել ընտրություններում Թրամփին աջակցելու համար. NYT

Լուրեր

23.11.2026 | 23:16
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում չի փոխվել․ այն 26 սմ-ով բարձր է նախորդ տարվա նույն օրվա ցուցանիշից
23.11.2026 | 22:58
Ալեն Սիմոնյանը հանդիպել է Լիտվայի ազգային ճգնաժամային կառավարման կենտրոնի ղեկավարի հետ
23.11.2026 | 22:44
ՔՊ-ական համայնքապետի դեմ հայցը մերժվել է․ Քաջայր Նիկողոսյանը կշարունակի թեկնածու լինել
23.11.2026 | 22:30
ԱՄՆ կառավարությունը հիմքեր չունի ենթադրելու, որ Ջենսեն Հուանգի վերադարձը NVIDIA որևէ վտանգ է ներկայացնում ազգային անվտանգության համար․ Թրամփ
23.11.2026 | 22:14
Ադրբեջանում ընդդիմադիր «Մուսավաթ» կուսակցության առաջնորդին արգելել են լքել երկիրը
23.11.2026 | 21:57
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
23.11.2026 | 21:53
Ռուսաստանը ցանկանում է մինչև տարեվերջ միջուկային զենք տեղակայել տիեզերքում. գերմանական ԶԼՄ-ներ
23.11.2026 | 21:40
40-ից ավելի միջազգային կազմակերպություններ, այդ թվում՝ ՀՀ-ից ՀՔԱՎ-ը, կոչ են արել ԵԱՀԿ երկրներին արգելափակել կառույցում Ադրբեջանի հնարավոր նախագահությունը
23.11.2026 | 21:29
Թուրքիայում հազարավոր մարդիկ բողոքի ցույց են անցկացրել ընդդիմության և ԶԼՄ-ների նկատմամբ իշխանությունների ճնշումների դեմ
23.11.2026 | 21:14
ԱՄՆ-ն ու Եվրոպան ցանկանում են մինչև Սուրբ Ծնունդ բանակցություններ անցկացնել ՌԴ-ի հետ, Ուկրաինան պատրաստ է նույնիսկ վաղը․ Զելենսկի
23.11.2026 | 21:00
ԹԵԺ ԲԱՆԱՎԵՃ․ Երևանը՝ խցանումային կոլապսի առաջ․ ո՞վ է մեղավոր, և ո՞րն է ելքը
23.11.2026 | 20:53
Սահմանադրական «նոր կոստյում»․ ո՞ւմ է սազում իշխանության նախագիծը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2026 | 20:49
Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով մեկնել է Ռումինիա
23.11.2026 | 20:47
Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը կմասնակցեն Տոկիոյի Գրան Պրիին
23.11.2026 | 20:33
Տաջիկստանը Պուտինի այցի օրը ՄԱԿ-ին ծանուցում է ներկայացրել Միջազգային քրեական դատարանից դուրս գալու մասին
Բոլորը

Ամերիկացի միլիարդատեր, գործարար Իլոն Մասկը վերջին ամիսներին ավելի քան 250 միլիոն դոլար է ծախսել՝ օգնելու Դոնալդ Թրամփին հաղթել ԱՄՆ նախագահական ընտրություններում, գրում է The New York Times (NYT)՝ վկայակոչելով դաշնային փաստաթղթերը։

Ըստ պարբերականի՝ սա «ապշեցուցիչ գումար է մեկ դոնորից», որն այժմ նաև դերակատարում ունի ԱՄՆ հաջորդ վարչակազմի ձևավորման գործում։ Մասնավորապես, Մասկը 20 միլիոն դոլար է հատկացրել Գերագույն դատարանի դատավոր Ռութ Գինսբուրգի անունով քաղաքական գործողությունների հանձնաժողովին աջակցելու համար, որը նախատեսված է «օգնելու Թրամփին՝ մեղմացնելու նրա դիրքորոշումը աբորտների հարցում»։

Գործարարը «գումարի առյուծի բաժինը» հատկացրել է իր ստեղծած America PAC սուպերկոմիտեին, որին 25 միլիոն դոլարի երեք փոխանցում է արվել: Բացի այդ, նա 40,5 միլիոն դոլար է ծախսել տատանվող նահանգներում ընտրողների վճարումների վրա:

Ընտրությունների համար Իլոն Մասկի ընդհանուր ծախսերը դեռևս հայտնի չեն և, հնարավոր է, «երբեք էլ հայտնի չեն լինի», նշում է NYT-ն:

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի