ՆԳՆ-ն տրանսպորտային միջոցների առուվաճառքն առցանց իրականացնելու մեխանիզմ կներդնի
Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությունը քննարկում է քաղաքացիների միջև տրանսպորտային միջոցների առուվաճառքի թվային լուծումը։
ՀՀ ներքին գործերի նախարարությունից հայտնում են, որ այդպիսով հնարավորություն կտրվի տրանսպորտային միջոցի առուվաճառքը իրականացնել առցանց՝ չայցելելով հաշվառման-քննական բաժիններ։
Նախարարությունն այլ մանրամասներ չի հայտնել՝ խոստանալով դրանց մասին խոսել առաջիկայում։