Հարավային Կորեայի իշխող կուսակցությունը պահանջում է նախագահի հրաժարականը

Լուրեր

09.09.2026 | 14:41
Իսրայելը կփակի Մեծ Բրիտանիայի հյուպատոսությունը Երուսաղեմում՝ ի պատասխան Լոնդոնի պատժամիջոցների
09.09.2026 | 14:36
Սոնա Ղազարյանը՝ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
09.09.2026 | 14:28
ՌԴ-ն նախատեսում է ձմռանը ուժեղացնել Ուկրաինայի դեմ հարձակումները․ մինչ հաջորդ տարի լուրջ բանակցությունները քիչ հավանական են․ Bloomberg
09.09.2026 | 14:22
ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 14:20
ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 14:18
ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 14:16
ՊԵԿ նախագահի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
09.09.2026 | 14:14
Պապիկյանը զինվորների հետ նախաճաշել է և հանձնարարել բարելավել սնունդը
09.09.2026 | 14:08
Լավ ա չասեցիք՝ ամոթ ՀՀ-ին․ ՀԱՊԿ-ը չի կատարել իր պարտավորությունները․ Կարապետյանը՝ Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 14:01
Բաքուն հետևում է ՀՀ Սահմանադրության փոփոխման գործընթացին․ Բայրամովը հայտնել է Միրզոյանի հետ նոր հանդիպման մասին
09.09.2026 | 13:58
«Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուն չընտրվեց Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ. ՔՊ-ն դեմ էր․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 13:56
30 հա-ից հարյուր անգամ ավել իմ հողատարածքը ստորագրությամբ հանձնվել է թուրքերին. պատգամավոր․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 13:48
Սարգիս Խանդանյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
09.09.2026 | 13:48
Բայրամովը Հայաստանի ու Ադրբեջանի սահմանազատման գործընթացից մանրամասներ է ներկայացրել
09.09.2026 | 13:46
Իրանը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում ամերիկյան ստորջրյա անօդաչու սարք կալանել․ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հարավային Կորեայի իշխող «Ժողովրդական ուժ» կուսակցության առաջնորդ Հան Դոնգ Հունը երկրի նախագահ Յուն Սոկ Յոլից պահանջել է հրաժարական տալ՝ ռազմական դրություն մտցնելու հետ կապված դեմարշի պատճառով։ Նա նաև ասել է, որ պետության ղեկավարը մեծ վտանգ է ներկայացնում երկրի համար, փոխանցում է DW-ի ռուսական ծառայությունը։

Ըստ AFP-ի՝ այս մեկնաբանությունը գրեթե երաշխավորում է, որ դեկտեմբերի 7-ին բավականաչափ օրենսդիրներ կքվեարկեն նախագահի իմփիչմենթի համար։

Դեռևս դեկտեմբերի 5-ին Հան Դոնգ Հունն ասել էր, որ կարգելափակի իմփիչմենթը։ Նրա դիրքորոշման փոփոխությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ պետության ղեկավարը չի ընդունում, որ սխալ է գործել:

«Հաշվի առնելով նոր փաստերը՝ ես կարծում եմ, որ նախագահ Յուն Սոկ Յոլի վաղաժամկետ հեռացումն անհրաժեշտ է Կորեայի Հանրապետությունը և նրա ժողովրդին պաշտպանելու համար»,- ասել է կուսակցության առաջնորդը։

Նա նշել է, որ նախագահը կադրային միջոցներ չի ձեռնարկել իրավիճակին «ապօրինի միջամտած» զինվորականների նկատմամբ։

«Ավելին, նա չի ընդունում, որ այս անօրինական ռազմական դրությունը սխալ է»,- ասել է Հան Դոնգ Հունը:

Իշխող կուսակցության ղեկավարը նշել է նաև, որ նախագահը ռազմական դրության ժամանակ հրամայել է հակահետախուզության ղեկավարին կալանքի տակ վերցնել մի շարք առանցքային քաղաքական գործիչների՝ «հակապետական գործունեության» մեղադրանքով։

«Հետևաբար, եթե նախագահ Յունը շարունակի ծառայել որպես պետության ղեկավար, կա ծայրահեղ գործողությունների կրկնման զգալի ռիսկ, որը նման է ներկայիս արտակարգ դրությանը, ինչը կարող է մեծ վտանգի ենթարկել Կորեայի Հանրապետությանը և նրա քաղաքացիներին»,- հավելել է նա:

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի