Բայրամովը խոսել է ԵԱՀԿ Մինսկի խմբի վերացման անհրաժեշտության մասին

Լուրեր

09.09.2026 | 11:04
ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 11:02
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 10:58
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Արագածոտնի, Շիրակի և Լոռու մարզերում
09.09.2026 | 10:41
Հրդեհ Քարաբերդում․ այրվել է մոտ 700 հակ անասնակեր
09.09.2026 | 10:27
Հայաստանում սպասվում է ջերմաստիճանի զգալի բարձրացում. Լևոն Ազիզյան
09.09.2026 | 10:11
Վթարային ջրանջատում Երևանում և Սյունիքում
09.09.2026 | 09:59
Պաշտպանության նախարարի չսպասված այցը Արարատյան հովտի զորամասերից մեկը
09.09.2026 | 09:44
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
09.09.2026 | 09:34
Կալանավորված տղամարդու որդին հոր միջնորդությամբ դիմել է քրեական ենթամշակույթի ներկայացուցչի․ ՆԳՆ ոստիկանություն
09.09.2026 | 08:46
Փաշինյանը մեկնել է Ֆրանսիա՝ մասնակցելու Միջազգային տիեզերական գագաթնաժողովին
08.09.2026 | 23:30
Պապիկյանը այցելել է ՊՆ ուսումնական կենտրոն, հրամկազմին տրվել են մի շարք հանձնարարականներ
08.09.2026 | 23:17
Հունգարիայի ԱԳՆ-ն հայտարարել է ՌԴ դեսպանատան աշխատակիցների արտաքսման մասին
08.09.2026 | 23:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.09.2026 | 22:48
Զելենսկին հայտնել է սեպտեմբերի վերջին Թրամփի հետ հանդիպելու ծրագրերի ու Ուկրաինա-ԱՄՆ-ՌԴ հնարավոր բանակցությունների մասին
08.09.2026 | 22:34
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
Բոլորը

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը ԵԱՀԿ Նախարարների խորհրդի 31-րդ նիստի շրջանակում Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար Էլինա Վալտոնենի հետ հանդիպմանը քննարկել է Ադրբեջանի և Ֆինլանդիայի միջև համագործակցության հեռանկարները, հաջորդ տարի ԵԱՀԿ-ում Ֆինլանդիայի նախագահությունից բխող հարցեր, «ինչպես նաև հետհակամարտային շրջանում տարածաշրջանում առկա իրավիճակը»։

Ադրբեջանական կողմի հաղորդմամբ՝ անդրադարձ է եղել նաև Հայաստան-Ադրբեջան հարաբերություններին ու տարածաշրջանում տիրող իրավիճակին։

«Ֆիննական կողմը մանրամասն տեղեկացվել է նաև հետհակամարտային շրջանում տարածաշրջանում տիրող իրավիճակի և իրողությունների, ականների սպառնալիքի դեմ պայքարի, ինչպես նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման օրակարգի մասին։ Նշվել է, որ թեև խաղաղության պայմանագրի բազմաթիվ դրույթներ արդեն համաձայնեցված են, առաջընթաց է արձանագրվել նաև սահմանազատման հարցում, մեր երկրի նկատմամբ տարածքային պահանջների շարունակմամբ Հայաստանի Սահմանադրությունը և այլ օրենսդրական ակտերը խոչընդոտներ են ստեղծում գործընթացի համար»,- ասվում է ադրբեջանական կողմի հայտարարությունում։

Բայրամովը հերթական անգամ խոսել է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման մասին։

«Նշվել է ԵԱՀԿ ինստիտուտների վերացման կարևորությունը, որոնք նախկին հայ-ադրբեջանական հակամարտության մնացորդներ են, կորցրել են իրենց արդիականությունը կազմակերպության գործունեության արդյունավետության տեսանկյունից»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի