Սիրիայի թուրքամետ խմբավորումները հայտարարել են, որ սկսել են մտնել Համա

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Սիրիացի ապստամբները, որոնք վայելում են Անկարայի աջակցությունը, հայտարարել են, որ հարձակում են սկսել Համայի վրա՝ Սիրիայի խոշոր քաղաքի, որտեղ կառավարական ուժերը փորձում են կանխել զինյալների հերթական հաղթանակը և կասեցնել նրանց արագ առաջխաղացումը, գրում է Reuters-ը։

Մասնավորապես, ապստամբների հրամանատար Հասան Աբդուլ Գանին սոցցանցերում գրառում է կատարել՝ հայտնելով, որ սկսել են ներթափանցել Համա։ Սիրիական  պետական ​​լրատվամիջոցներն ավելի վաղ հայտնել էին, որ կառավարամետ ուժերը հետ են մղել հարձակումը։

Երեքշաբթի օրվանից ապստամբները պայքարում են Համա մտնելու համար, և գիշերը  կողմերի հաղորդմամբ՝ ծանր մարտեր են տեղի ունեցել սիրիական բանակի և դաշնակից Իրանի կողմից աջակցվող զինյալների հետ, որոնց աջակցում է ռուսական ռմբակոծությունները։

Անցյալ շաբաթ զինյալները  գրավել են Հալեպ քաղաքը և դրանից հետո Սիրիայի հյուսիս-արևմուտքում գտնվող իրենց անկլավից դեպի հարավ շարժվել՝ երեքշաբթի հասնելով Համայի հյուսիսում գտնվող ռազմավարական բարձունքներին և չորեքշաբթի առաջ շարժվելով դեպի քաղաքի արևելյան և արևմտյան կողմերը:

Համան Սիրիայի կառավարության ձեռքում է եղել քաղաքացիական պատերազմի ամբողջ ընթացքում։ Քաղաքը գտնվում է Հալեպից Դամասկոս ճանապարհին և դրա գրավումը ճանապարհ կբացի ապստամբների համար՝ առաջ շարժվելու դեպի Հոմս՝ կենտրոնական շրջանի գլխավոր քաղաքը, որը ծառայում է որպես խաչմերուկ՝ կապելով Սիրիայի ամենաբնակեցված շրջանները:

Ապստամբների ամենահզոր խմբավորումը զինյալ սուննի իսլամիստ Հայաթ Թահրիր ալ-Շամն է (HTS), որին աջակցում է Թուրքիան, և որը նախկինում եղել է Ալ Քաիդայի մասնաճյուղը Սիրիայում: Դրա առաջնորդ Աբու Մուհամեդ ալ-Գոլանին խոստացել է պաշտպանել Սիրիայի կրոնական փոքրամասնություններին, սակայն շատերը շարունակում են վախենալ ապստամբներից:

HTS-ը և մյուս ապստամբ խմբերը փորձում են ամրապնդել իրենց իշխանությունը Հալեպում՝ այն դնելով, այսպես կոչված, Փրկության կառավարության կառավարման ներքո, որը նրանք ստեղծել են հյուսիս-արևմտյան իրենց անկլավում:

Հալեպի բնակիչները հայտնում են, որ հացի և վառելիքի պակաս կա, հեռահաղորդակցության ծառայությունները նույնպես սահմանափակվել են:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի