Բլինքենը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կարող է պատժամիջոցներ սահմանել Վրաստանի դեմ՝ բողոքի ցույցերը ճնշելու պատճառով

Լուրեր

07.10.2026 | 15:26
«Ռոսատոմը» հաստատել է՝ հայկական ԱԷԿ-ը մինչև 2031 թվականը պատրաստ կլինի անվտանգ շահագործման
07.10.2026 | 15:18
Ահազանգ. «Գուստավ» ռեստորանի մենեջերը թաքնված տեսախցի՞կ է տեղադրել աղջիկների զուգարանում
07.10.2026 | 15:10
ՀՀ-ում հրթիռների արտադրության հարցի քննարկում Դելիի հետ՝ ըստ ԶԼՄ-ի // Երևանում փակ փողոցներ կլինեն․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 15:08
Վինչենցո Մոնտելան կհեռացվի Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից
07.10.2026 | 15:00
Հայտարարվել են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
07.10.2026 | 14:54
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:45
Արմավիրի մարզում հրդեհային անվտանգության խախտումների պատճառով 4 գազաբենզալցակայան կապարակնքվել է
07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
07.10.2026 | 14:29
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290 հազար զբոսաշրջիկ․ Պապոյան
07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
07.10.2026 | 14:11
Վենսը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը
07.10.2026 | 14:08
«Այդ հույսով էլ մնացեք». Եղիշե Մելիքյանը՝ հնարավոր հրաժարականի մասին
07.10.2026 | 14:02
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են օրակարգային հարցեր
07.10.2026 | 13:54
Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը
07.10.2026 | 13:45
Հայաստանի հետ փաստացի խաղաղությունը դեռ չի նշանակում խաղաղության գործընթացի ավարտ․ Ալիևի ներկայացուցիչ
Բոլորը

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել է, որ Վաշինգտոնը պատրաստ է պատժամիջոցներ կիրառել Վրաստանի դեմ եվրաինտեգրման կողմնակիցների նկատմամբ բռնի գործողությունների համար, որոնք արդեն մեկ շաբաթ է՝ բողոքի ցույցեր են անցկացնում ամբողջ երկրում։ Այս մասին ասվում է Պետքարտուղարության հրապարակած հայտարարության մեջ։

«Միացյալ Նահանգները խստորեն դատապարտում է «Վրացական երազանք» կուսակցության դաժան և չարդարացված բռնությունը Վրաստանի քաղաքացիների, ցուցարարների, լրատվամիջոցների ներկայացուցիչների և ընդդիմության նկատմամբ: Մենք կոչ ենք անում «Վրացական երազանքին» դադարեցնել իր ռեպրեսիվ մարտավարությունը՝ ներառյալ կամայական ձերբակալություններն ու ֆիզիկական բռնությունը, որոնք օգտագործվում են քննադատությունը ճնշելու համար»,- ասվում է Բլինքենի հայտարարության մեջ։

Ըստ պետքարտուղարի՝ «իրավապահների կողմից ցուցարարներին հասցված լուրջ վնասվածքների մասին հաղորդումներն առանձնակի մտահոգիչ են»։ Բլինքենը կոչ է արել անհապաղ ազատ արձակել բոլոր նրանց, ովքեր «կալանավորվել են խաղաղ հավաքների և խոսքի ազատության իրավունքն օգտագործելու համար» և պատասխանատվության ենթարկել «ուժի ապօրինի կիրառման» համար պատասխանատու պաշտոնյաներին:

«Միացյալ Նահանգները համերաշխ է Վրաստանի ժողովրդի և նրա դեմոկրատական նկրտումների հետ։ Նրանք, ովքեր խաթարում են Վրաստանում ժողովրդավարական գործընթացները կամ ինստիտուտները, ներառյալ՝ նրանք, ովքեր ճնշում են Վրաստանի քաղաքացիների խաղաղ հավաքներ անցկացնելու և արտահայտվելու իրավունքը, պատասխանատվության կենթարկվեն: Ի հավելումն երկկողմ համագործակցության նախապես հայտարարված համապարփակ վերանայմանը՝ Միացյալ Նահանգները պատրաստվում է օգտագործել մեր տրամադրության տակ եղած բոլոր գործիքները, այդ թվում՝ լրացուցիչ պատժամիջոցները»,- ընդգծել է ԱՄՆ պետքարտուղարը։

Ավելի վաղ Բալթյան երկրները պատժամիջոցներ էին կիրառել «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիի և Վրաստանի ՆԳՆ ղեկավարության դեմ։ Եվրամիությունը նույնպես Թբիլիսիին սպառնացել է բողոքի ցույցերը ճնշելու համար հետևանքներով։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի