ՀՀ ԱԳ նախարարն ու ԵՄ ԱԳԱՔ բարձր ներկայացուցիչն անդրադարձել են ՀՀ-ԵՄ գործընկերության նոր օրակարգի հիմնական բաղադրիչներին

Լուրեր

09.09.2026 | 11:42
Ծովինար Վարդանյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
09.09.2026 | 11:33
Ցինիկ հարցադրումներ է կատարում, որևէ հարցի չեմ պատասխանելու․ Մանավազյանը՝ Էդգար Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 11:04
ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 11:02
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 10:58
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Արագածոտնի, Շիրակի և Լոռու մարզերում
09.09.2026 | 10:41
Հրդեհ Քարաբերդում․ այրվել է մոտ 700 հակ անասնակեր
09.09.2026 | 10:27
Հայաստանում սպասվում է ջերմաստիճանի զգալի բարձրացում. Լևոն Ազիզյան
09.09.2026 | 10:11
Վթարային ջրանջատում Երևանում և Սյունիքում
09.09.2026 | 09:59
Պաշտպանության նախարարի չսպասված այցը Արարատյան հովտի զորամասերից մեկը
09.09.2026 | 09:44
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
09.09.2026 | 09:34
Կալանավորված տղամարդու որդին հոր միջնորդությամբ դիմել է քրեական ենթամշակույթի ներկայացուցչի․ ՆԳՆ ոստիկանություն
09.09.2026 | 08:46
Փաշինյանը մեկնել է Ֆրանսիա՝ մասնակցելու Միջազգային տիեզերական գագաթնաժողովին
08.09.2026 | 23:30
Պապիկյանը այցելել է ՊՆ ուսումնական կենտրոն, հրամկազմին տրվել են մի շարք հանձնարարականներ
08.09.2026 | 23:17
Հունգարիայի ԱԳՆ-ն հայտարարել է ՌԴ դեսպանատան աշխատակիցների արտաքսման մասին
08.09.2026 | 23:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

Մալթայում ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակներում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ ԱԳԱՔ բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի հետ։

ՀՀ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ հանդիպման սկզբում նախարար Միրզոյանը շնորհավորել է Կայա Կալասին ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցչի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ մաղթելով հաջողություններ ներկայիս՝ մարտահրավերներով լի ժամանակահատվածում։

Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման ուղղությամբ վերջին շրջանում արձանագրված կարևոր ձեռքբերումները, հարաբերությունների զարգացման աննախադեպ դինամիկան՝ պատրաստակամություն հայտնելով շարունակել ակտիվ փոխգործակցությունը հավակնոտ օրակարգի առաջմղման ուղղությամբ։

Արարատ Միրզոյանը և Կայա Կալասն անդրադարձ են կատարել ՀՀ-ԵՄ գործընկերության նոր օրակարգի հիմնական բաղադրիչներին։ Ընդգծվել է այն հանգամանքը, որ համատեղ ջանքերի արդյունքում ՀՀ-ԵՄ համագործակցությունը ներառում է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտների լայն շրջանակ՝ մարդկանց միջև շփումներից, ժողովրդավարական բարեփոխումներից մինչև անվտանգության հարցերով երկխոսություն։ Ի թիվս կիրառվող գործիքների, ընդգծվել է ԵՄ մշտադիտարկման առաքելության դերը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կայունության ապահովման հարցում։

ՀՀ ԱԳ նախարարը և ԵՄ ԱԳԱՔ բարձր ներկայացուցիչը մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջ։

Արարատ Միրզոյանը Կայա Կալասին հանգամանալից ներկայացրել է Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատման ուղղությամբ ՀՀ ջանքերը, այդ թվում՝ Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման վերաբերյալ պայմանագրի կնքման ուղղությամբ։ Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային տնտեսության ու տրանսպորտային հաղորդակցությունների միջոցով փոխկապակցվածության ավելացման հարցերին։