Ուկրաինային սպասվում են բարդ որոշումներ հետագա մոբիլիզացիայի վերաբերյալ, բայց դրանք անհրաժեշտ են. Բլինքեն

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել է, որ Ուկրաինային նոր մոբիլիզացիայի հարցում բարդ որոշումներ են սպասվում։ Նա ասել է, թե Ուկրաինան շարժվում է դեպի ՆԱՏՕ-ին անդամակցություն, սակայն ժամկետներ չի նշել։

Դեկտեմբերի 3-ին և 4-ին ՆԱՏՕ-ի արտգործնախարարները Բրյուսելում քննարկել են Ուկրաինային աջակցելու ծրագիրը։ Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիգան պնդել է, որ դաշինքը պետք է առաջարկի «պատմական» միջոցներ՝ ուղղված երկրի անվտանգությանը։

Պատասխանելով BBC-ի հարցին, թե ՆԱՏՕ-ն կոնկրետ ի՞նչ միջոցներ է առաջարկում՝ ուժեղացնելու Ուկրաինայի դիրքերը Ռուսաստանի հետ հնարավոր բանակցություններից առաջ, Բլինքենն ասել է, որ նախարարներն իրենց քննարկումներում  կենտրոնացել են 3 թեմաների շուրջ։

Առաջինը՝ Ուկրաինային տրամադրել անհրաժեշտ ֆինանսներ և ռեսուրսներ՝ երկրի տնտեսությանն ու պաշտպանությանն աջակցելու համար։

«Մենք կարողացանք, օգտագործելով Ռուսաստանի սառեցված ակտիվները, Ուկրաինային տրամադրել 50 միլիարդ դոլար։ Այդ միջոցները կուղարկվեն առաջիկա շաբաթներին և՛ ԱՄՆ-ից, և՛ Եվրոպայից»,- ասել է նա։

Երկրորդ թեման Ուկրաինային զենք տրամադրելն է։ Ուկրաինայի ԱԳՆ ղեկավար Անդրեյ Սիբիգան ասել է, որ Կիևին անհրաժեշտ են 20 NASAMS կամ IRIS-T հակաօդային պաշտպանության համակարգեր՝ երկրի էներգետիկ ենթակառուցվածքը ռուսական հարձակումներից պաշտպանելու համար։

«Մենք քննարկել ենք Ուկրաինայի կարիքները և այն, թե ինչպես յուրաքանչյուր երկիր կարող է նպաստել դրանց բավարարմանը»,- ասել է Բլինքենը՝ մանրամասներ չներկայացնելով:

Երրորդ թեման, ըստ նրա, մոբիլիզացիան է։

«Սա չափազանց կարևոր է, քանի որ նույնիսկ փողի և զինամթերքի առկայության դեպքում առաջին գծում պետք է լինեն մարդիկ, ովքեր կարող են դիմակայել ռուսական ագրեսիային: Ուկրաինան ստիպված կլինի բարդ որոշումներ կայացնել հետագա մոբիլիզացիայի վերաբերյալ, սակայն դրանք անհրաժեշտ քայլեր են։ Մենք հանձնառու ենք ապահովելու, որ յուրաքանչյուր մոբիլիզացված զինվոր ստանա անհրաժեշտ ուսուցում և սարքավորումներ՝ արդյունավետ պաշտպանելու իր երկիրը»,- շեշտել է ամերիկացի պաշտոնյան:

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի