ԵԽ գլխավոր քարտուղարը հեռախոսազրույցներ է ունեցել Զուրաբիշվիլիի և Կոբախիձեի հետ․ նա առաջիկայում կայցելի Վրաստան

Լուրեր

30.05.2026 | 23:02
ՊՍԺ-ն երկրորդ տարին անընդմեջ դարձավ Չեմպիոնների լիգայի հաղթող․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.05.2026 | 19:53
«Յունիսպորտը»` ֆուտզալի Հայաստանի չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.05.2026 | 19:40
«Լիվերպուլը» մնաց առանց գլխավոր մարզիչի
30.05.2026 | 19:20
BBC-ի կեղծ լոգո և ստի համակարգված արշավ՝ ՀՀ-ում իբր 840 ֆրանսիացի զինծառայողի տեղակայման մասին
30.05.2026 | 19:13
Վահագն Խաչատուրյանը ստորագրել է մի շարք օրենքներ
30.05.2026 | 18:59
Հայտնի են ՊՍԺ-ի ու «Արսենալի» մեկնարկային կազմերը ՉԼ-ի եզրափակիչում
30.05.2026 | 18:22
Իրանը հարված է հասցրել Քուվեյթում գտնվող ամերիկյան ավիաբազային․ լրատվամիջոց
30.05.2026 | 18:00
Կարո՞ղ է ծրագիրը տեսնել քո քվեն. ի՞նչ կա «Զանավեսի» հետևում. ԱՉՔԻ ՏԱԿ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.05.2026 | 17:53
ՄԻՊ -ը Դիլիջանում հանդիպել է բռնի տեղահանված կանանց
30.05.2026 | 17:38
ՆԱՏՕ-ի ԽՎ գարնանային նստաշրջանը մեկնարկել է Վիլնյուսում․ մասնակցում է նաև ՀՀ պատվիրակությունը
30.05.2026 | 17:10
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
30.05.2026 | 16:48
Հանրապետության տոնի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի հրամանով մի շարք ծառայողներ են պարգևատրվել
30.05.2026 | 16:23
Երևանի 3 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
30.05.2026 | 15:55
Սահմանափակվելու է երթևեկությունը Աջափնյակ վարչական շրջանում
30.05.2026 | 15:36
NYMEX․ Ոսկու գինն աճել է 1.36%-ով և կազմել 4560.50 դոլար
Բոլորը

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեն ուշադիր հետևում է Վրաստանում տեղի ունեցող իրադարձություններին։ Վերջին 24 ժամվա ընթացքում նա հեռախոսազրույցներ  է ունեցել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի և վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ, հայտնում է Վրաստանում Եվրոպայի խորհրդի գրասենյակը։

Նշվում է, որ լարված իրավիճակի և ներկա առճակատման ֆոնին գլխավոր քարտուղարը ԵԽ անունից մտահոգություն է հայտնել խորացող բևեռացման և իրադարձությունների՝ քաղաքական փակուղու վերածվելու կապակցությամբ։ Նա նաև կոչ է արել բոլոր համապատասխան կողմերին զերծ մնալ հետագա էսկալացիայից։ Գլխավոր քարտուղարն ընդգծել է ցույցերի ժամանակ իրավապահների կողմից ուժի չափից ավելի կիրառման մասին հաղորդումների հետաքննության կարևորությունը:

Քանի որ Վրաստանը Եվրոպայի խորհրդի անդամ է, գլխավոր քարտուղարը վերահաստատել է կազմակերպության դերը բոլոր շահագրգիռ կողմերի հետ կարծիքներ փոխանակելու հարցում և հիշեցրել Եվրոպայի խորհրդի արժեքներն ու չափանիշները հարգելու պարտավորությունը, ներառյալ՝ խոսքի ազատության և խաղաղ հավաքների, որը համապատասխանում է վրաց ժողովրդի, ամբողջ երկրի և նրա կայունության շահերին:

Բերսեն ընդգծել է իր վճռականությունը՝ շարունակելու աջակցել Վրաստանին եվրոպական ձգտումներում և ապահովել նրա ժողովրդավարական անվտանգությունը։ Նա նաև պատրաստակամություն է հայտնել շարունակել կառուցողական երկխոսությունը բոլոր համապատասխան գործընկերների, այդ թվում՝ քաղաքացիական հասարակության հետ՝ ներկա ճգնաժամը հաղթահարելու համար։

«Եվրոպայի խորհուրդը պատրաստ է շարունակել աջակցել Վրաստանին, այդ թվում՝ առկա Գործողությունների ծրագրի միջոցով, որը կուղեկցի երկրին իր եվրոպական ճանապարհին։ Այդ համատեքստում գլխավոր քարտուղարը մտադիր է շուտով այցելել Վրաստան»,- ասվում է տարածված հայտարարության մեջ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի