ԼՂ հիմնահարցի լուծման առումով, կողմնակից եմ երկու երկրների ԱԳ նախարարների կանոնավոր հանդիպումներին. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան (ուղիղ հեռարձակում)

Լուրեր

09.08.2026 | 16:37
Վթարային ջրանջատում Կտայքում և Երևանում
09.08.2026 | 16:10
Վաղվանից բավական երկար ժամանակով հրաժեշտ կտանք +35°C-ից բարձր ջերմաստիճաններին. Լևոն Ազիզյան
09.08.2026 | 15:31
Հրդեհը բռնկվել է տանը կից շոգեբաղնիքում․ ՆԳՆ
09.08.2026 | 15:05
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը պարապմունքներ են անցկացրել «Կարիճ» և «Լուսան» համալիրներով
09.08.2026 | 14:38
Օդի ջերմաստիճանը կնվազի
09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
09.08.2026 | 11:01
Ռուսաստանը հարվածել է Օդեսային և Խարկովին․ երկու մարդ զոհվել է, ավելի քան 20-ը՝ վիրավորվել
09.08.2026 | 10:44
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.08.2026 | 10:15
Վթարային ջրանջատում Արարատում
09.08.2026 | 00:05
Էդգար Սևիկյանը խաղացել է Մադրիդի «Ռեալի» դեմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Մեդիա կենտրոնում» Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն մամուլի  ասուլիս էր հրավիրել՝ նվիրված Ֆրանսիայի ազգային տոնին, որի ընթացքում անդրադարձ կատարվեց նաև Ֆրանսիայի ներքաղաքական զարգացումներին և հայ-ֆրանսիական հարաբերություններին:

«Մակրոնի ելույթը եվրոպամետ էր, բայց դրանով հանդերձ նշված էին այն խնդիրները, որոնց առնչվում է այսօրվա Եվրոպան»,- Ֆրանսիայի նորընտիր նախագահ Մակրոնի հաղթանակի մասին խոսելով նկատեց դեսպանը՝ ընդգծելով, որ Մակրոնի ճառը սպասված էր բոլոր եվրոպացիների կողմից:

Հարցին՝ հայ-ֆրանսիական բարձր քաղաքական հարաբերության պայմաններում ինչո՞վ են բացատրվում առևտրաշրջանառության ցածր ցուցանիշները, դեսպանը պատասխանեց. «Այո՛, իրավացի եք առևտրաշրջանառությունը ցածր է, սակայն քիչ ավելի բարվոք է ներդրումների առկայությունը:  Սա թերևս բացատրվում է նրանով, որ հայկական տնտեսական շուկային լավ ծանոթ չէ արևմտյան շուկան»: 

Դեսպանը նկատեց՝ քանի որ Հայաստանը կապող օղակ է հանդիսանում դեպի Իրան ու ԵԱՏՄ շուկա, ուստի ֆրանսիացի խոշոր ընկերությունները  սկսել են հետաքրքրություն ցուցաբերել հայկական շուկայի նկատմամբ:

Անդրադառնալով ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը, դեսպանն ասաց, որ կողմնակից է երկու երկրների արտաքին քաղաքական ղեկավարների անմիջական ու կանոնավոր հանդիպումներին: «Թվում է թե այս հանդիպումից հետո կարելի է ակնկալել ավելի բարձր մակարդակի հանդիպում՝ երկու երկրների նախագահների մակարդակով»,- նշեց դեսպանը: