Հարավային Կորեայի ՊՆ ղեկավարը ներողություն է խնդրել քաղաքացիներից և հրաժարական ներկայացրել

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հարավային Կորեայի պաշտպանության նախարար Կիմ Յոնգ Հյունը, որը երկրում ռազմական դրություն մտցնելու նախաձեռնողն է, ներողություն է խնդրել քաղաքացիներից ստեղծված իրավիճակի համար։ Նա ասել է, որ հրաժարականի դիմում է ներկայացրել նախագահ Յուն Սոկ Յոլին։ Նա ստանձնել է զինվորականների գործողությունների պատասխանատվությունը, քանի որ նրանք կատարել են իր հրամանները։

«Որպես ազգային պաշտպանության նախարար՝ ես լիովին ընդունում եմ պատասխանատվությունը և ափսոսում եմ հանրությանը խառնաշփոթ ու անհանգստություն պատճառելու համար»,- լրագրողներին ասել է Կիմ Յոնգ Հյունը, փոխանցում է Yonhap-ը:

Նա հաստատել է, որ անձամբ է Յուն Սոկ Յոլին առաջարկել ռազմական դրություն հայտարարել։

Ընդդիմությունը մի քանի ժամ առաջ փաստաթուղթ է ներկայացրել խորհրդարանական համապատասխան մարմնին՝ պաշտպանության նախարարին, նախագահին, ինչպես նաև ներքին գործերի և անվտանգության նախարարներին իմփիչմենթ հայտարարելու առաջարկով։ Հարավային Կորեայի առաջատար ընդդիմադիր ուժը՝ Դեմոկրատական կուսակցությունը, խոստացել է նրանց դեմ մեղադրանք առաջադրել դավաճանության համար։

Ըստ Yonhap-ի՝ Կիմ Յոնգ Հյունը «խիստ գաղտնիության պայմաններում» պլան էր պատրաստում ռազմական դրության կիրառման համար։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 3-ին Յուն Սոկ Յոլը ռազմական դրություն հայտարարեց երկրում՝ վկայակոչելով «հյուսիսկորեամետ» ընդդիմության՝ սահմանադրական կարգը խախտելու փորձերը կանխելու անհրաժեշտությունը։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի