Գերմանիան վերանայում է Վրաստանի հետ համագործակցությունը

Լուրեր

11.08.2026 | 00:05
Երկրաշարժ Վարդենիս քաղաքից 26 կմ հյուսիս-արևելք
10.08.2026 | 23:23
ԹԻՀԿ-ն ուսումնասիրել է Երևանի 70 բարեկարգված բակերի ու խաղահրապարակների որակն ու անվտանգությունը
10.08.2026 | 23:10
Գևորգ Պապոյանը կմեկնի Ղազախստան՝ ԵԱՏՄ ագրոարդյունաբերական քաղաքականության խորհրդի նիստին մասնակցելու
10.08.2026 | 22:57
Կոլումբիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 111-ի. հայտարարվել է արտակարգ դրություն
10.08.2026 | 22:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.08.2026 | 22:26
Սևանա լճի մակարդակը հունվարի 1-ի համեմատ բարձր է 52 սմ-ով
10.08.2026 | 22:12
ԱՄՆ-ը, Հայաստանը և Ադրբեջանը համատեղ հայտարարություն են տարածել Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովի տարեդարձի առթիվ
10.08.2026 | 22:04
Հայաստանի Պրեմիեր լիգա. Երկրորդ տուրի արդյունքներն ու տեսաամփոփումը
10.08.2026 | 22:01
Երևանի շենքերից մեկի մոտ շորի մեջ փաթաթված նորածին է հայտնաբերվել. ՆԳՆ
10.08.2026 | 21:57
ՌԴ Գերագույն դատարանը «Յաբլոկո»-ին զրկել է Պետդումայի ընտրություններին մասնակցելուց
10.08.2026 | 21:34
Գյումրիի տներից մեկում հրդեհ է բռնկվել
10.08.2026 | 21:19
Երևանում ապամոնտաժվել են ինքնակամ կառուցված շինություններ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 21:05
Սելավ Վայոց ձորում. ավտոճանապարհը լցվել է ջրաբերուկներով
10.08.2026 | 20:50
Միաձայն կողմ էին ընդդիմությունն ու իշխանությունը․ ԱԺ Էթիկայի հանձնաժողով ստեղծվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 20:42
Ուժեղացված ծառայություն Երևանում․ հայտնաբերվել են իրավախախտներ, թմրամիջոց, զենք-զինամթերք
Բոլորը

Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման նախարար Սվենյա Շուլցեն հայտարարել է, որ Վրաստանի հետ համագործակցությունն ամբողջությամբ վերանայվում է, փոխանցում է Գրուզիա օնլայնը։

Նրա խոսքով՝ «Վրացական երազանքն» իր որոշմամբ առնվազն ժամանակավորապես արգելափակում է քաղաքացիների եվրոպական ապագայի հնարավորությունը։ Չնայած սրան՝ վրացիների մեծ մասը ցանկանում է միանալ ԵՄ-ին և ամեն օր դուրս է գալիս Թբիլիսիի և այլ քաղաքների փողոցներ, քանի որ ցանկանում է եվրոպական Վրաստան, ասել է գերմանացի պաշտոնյան: Նա նաև հիշեցրել է, որ Եվրամիության հետ կապն արտացոլված է երկրի Սահմանադրության մեջ։

«Վրաստանի այս կառավարության հետ զարգացման համագործակցությունն այլևս չի կարող իմաստալից լինել: Վրաստանի հետ համագործակցությունը վերանայվում է։ Նոր նախագծեր չեն լինելու, վարկային պայմանագրեր չեն կնքվելու։ Մենք կարող ենք հետագա քայլեր ձեռնարկել՝ համաձայնեցնելով ԵՄ-ի և միջազգային գործընկերների հետ»,- նշել է Շուլցեն:

Ըստ նրա՝ իր ղեկավարած նախարարությունը մինչ այժմ աջակցել է Վրաստանի եվրոպական ուղուն, սակայն երկրի իշխանության հետ համագործակցություն այլևս չի կարող իրականացվել։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի