Թրամփը կարող է Պենտագոնի ղեկավարի պաշտոնում առաջադրել Ֆլորիդայի նահանգապետ Դեսանտիսին. WSJ

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կարող է հրաժարվել Պենտագոնի ղեկավարի պաշտոնում Fox News-ի լրագրող Փիթ Հեգսեթի թեկնածությունից։ Փոխարենը պաշտպանության նախարար կարող է դառնալ Ֆլորիդայի նահանգապետ Ռոն Դեսանտիսը, գրում է The Wall Street Journal-ը (WSJ)՝ վկայակոչելով իր աղբյուրներին։

Ըստ տեղեկությունների՝ Դեսանտիսը եղել է Պենտագոնի ղեկավարի պաշտոնի թեկնածուների ցուցակում, որը Թրամփին ներկայացրել է իր անցումային թիմը, սակայն հանրապետականը որոշել է ընտրել Fox News-ի լրագրողին։ Այնուամենայնիվ, ԱՄՆ Սենատը կարող է չհաստատել այս թեկնածությունը, այդ թվում՝ Հեգսեթի նկատմամբ սեռական ոտնձգությունների մեղադրանքների պատճառով, ուստի ԱՄՆ նորընտիր նախագահը փոխարինող է փնտրում:

Ըստ WSJ-ի՝ հարցը կարող է լուծվել առաջիկա 48 ժամվա ընթացքում։ Հստակեցվում է, որ Ֆլորիդայի նահանգապետն արդեն ծանուցվել է Պենտագոնի ղեկավարի պաշտոնում հնարավոր առաջադրման մասին։

Ռոն Դեսանտիսը Դոնալդ Թրամփի մրցակիցն էր հանրապետականների կողմից նախագահի թեկնածու առաջադրվելու համար, սակայն հունվարին նա հայտարարեց ընտրապայքարից դուրս գալու և իր հակառակորդին սատարելու մասին։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի