Թբիլիսիում ոստիկանությունը կրկին ցրել է ցուցարարներին. մի քանիսը բերման է ենթարկվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Լուրեր

07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
07.10.2026 | 20:30
Արտահանձնո՞ւմ,թե՞ գերիների հետ փոխանակում․Փաշինյանի վարկածը՝ Մուսաևի ներթափանցման ու ճակատագրի շուրջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:18
Ավինյանի խոստումից 4 ամիս անց․ ինչու է դադարել Արին Բերդի փողոցի 1 մլրդ դրամանոց հիմնանորոգումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:10
«Գոնե իշմար տվեք՝ իմանանք»․ Փաշինյանի ժեստը ծիծաղ առաջացրեց ԱԺ դահլիճում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:00
Ծանր հանցագործություն է կատարել ադրբեջանցի զինծառայողը․ նա պիտի դատվի, որից հետո կարելի է փոխանակել հայ գերիների հետ․ Սոսի Թաթիկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 19:46
«Հանրությանը մանրամասնեք՝ քանի՞ օր եք պատերազմել», «Դրվագների մասին խոսելը մասնակցողի համար ցավ ա». Պապիկյան-Մանուկյան բանավեճը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 19:34
«Բրա՛վո»․ Նիկոլ Փաշինյանն ընդդիմադիրների հետ ծափահարեց իր մոտալուտ հրաժարականի մասին դիտարկմանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 19:23
Անհրաժեշտ է փորձաքննության ենթարկվել և ապացուցել, որ բանակից չեք ճողոպրել․ Պապիկյանը՝ Կարապետյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 19:12
Թուրքական նավերի վրա հարձակումներից հետո Էրդողանը Պուտինի հետ Սև ծովում անվտանգության հարցն է քննարկել
07.10.2026 | 19:04
«Թեկնածու առաջադրեք, իմ վրա՞ ինչի եք մուննաթ գալիս»․ Փաշինյանը՝ Մամիկոն Ասլանյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 18:56
Հայաստանում Կանադայի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահին
07.10.2026 | 18:47
Անհրաժեշտության դեպքում խստացված հսկողություն կկիրառենք․ Ավանեսյանը՝ ՌԴ-ում ժանտախտի բռնկման մասին
07.10.2026 | 18:38
Թուրքիայի 3-րդ խոշորագույն քաղաքի ընդդիմադիր քաղաքապետը միացել է Էրդողանի ղեկավարած ուժին
Բոլորը

Չորեքշաբթի գիշերը Թբիլիսիի ոստիկանությունը Ռուսթավելի պողոտայից ամբողջությամբ հեռացրել է ցուցարարներին։ Ոստիկանության աշխատակիցները բերման են ենթարկել նրանցից մի քանիսին։ Ըստ France 24-ի՝ Վրաստանի հանրային պաշտպան Լևան Իոսելիանին ոստիկանությանը մեղադրել է ԵՄ կողմնակից ցուցարարների հետ բախումների ժամանակ «խոշտանգումների» մեջ:

Երեքշաբթի երեկոյան ոստիկանությունը ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել այն բանից հետո, երբ վարչապետը ցուցարարներին սպառնացել է հաշվեհարդար տեսնել երկրում խորացող ճգնաժամի ֆոնին:

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հրաժարվել է նահանջել և երեքշաբթի սպառնացել է պատժել քաղաքական հակառակորդներին՝ մեղադրելով նրանց զանգվածային ցույցերի ժամանակ բռնության համար։

Նշենք, որ զանգվածային բողոքի ցույցերը Վրաստանում վերսկսվել են այն բանից հետո, երբ երկրի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ Թբիլիսին մինչև 2028 թվականի վերջը հրաժարվում է ԵՄ անդամակցության բանակցություններից ու եվրոպական դրամաշնորհներից։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի