Հարավային Կորեայի ընդդիմությունը հայտարարել է, որ մտադիր է հասնել նախագահի իմփիչմենթին

Լուրեր

11.08.2026 | 00:05
Երկրաշարժ Վարդենիս քաղաքից 26 կմ հյուսիս-արևելք
10.08.2026 | 23:23
ԹԻՀԿ-ն ուսումնասիրել է Երևանի 70 բարեկարգված բակերի ու խաղահրապարակների որակն ու անվտանգությունը
10.08.2026 | 23:10
Գևորգ Պապոյանը կմեկնի Ղազախստան՝ ԵԱՏՄ ագրոարդյունաբերական քաղաքականության խորհրդի նիստին մասնակցելու
10.08.2026 | 22:57
Կոլումբիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 111-ի. հայտարարվել է արտակարգ դրություն
10.08.2026 | 22:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.08.2026 | 22:26
Սևանա լճի մակարդակը հունվարի 1-ի համեմատ բարձր է 52 սմ-ով
10.08.2026 | 22:12
ԱՄՆ-ը, Հայաստանը և Ադրբեջանը համատեղ հայտարարություն են տարածել Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովի տարեդարձի առթիվ
10.08.2026 | 22:04
Հայաստանի Պրեմիեր լիգա. Երկրորդ տուրի արդյունքներն ու տեսաամփոփումը
10.08.2026 | 22:01
Երևանի շենքերից մեկի մոտ շորի մեջ փաթաթված նորածին է հայտնաբերվել. ՆԳՆ
10.08.2026 | 21:57
ՌԴ Գերագույն դատարանը «Յաբլոկո»-ին զրկել է Պետդումայի ընտրություններին մասնակցելուց
10.08.2026 | 21:34
Գյումրիի տներից մեկում հրդեհ է բռնկվել
10.08.2026 | 21:19
Երևանում ապամոնտաժվել են ինքնակամ կառուցված շինություններ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 21:05
Սելավ Վայոց ձորում. ավտոճանապարհը լցվել է ջրաբերուկներով
10.08.2026 | 20:50
Միաձայն կողմ էին ընդդիմությունն ու իշխանությունը․ ԱԺ Էթիկայի հանձնաժողով ստեղծվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 20:42
Ուժեղացված ծառայություն Երևանում․ հայտնաբերվել են իրավախախտներ, թմրամիջոց, զենք-զինամթերք
Բոլորը

Հարավային Կորեայի ամենամեծ ընդդիմադիր ուժը՝ «Տոբուրո» դեմոկրատական ​​կուսակցությունը հայտարարել է, որ մտադիր է հասնել երկրի նախագահ Յուն Սյոկ Յոլի իմփիչմենթին՝ երկրում ռազմական դրություն սահմանելու և այն վերացնելու շուրջ ստեղծված իրավիճակի ֆոնին, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Ընդդիմադիր կուսակցությունը նշել է, որ ապստամբության մեղադրանք են ներկայացնելու պետության ղեկավարին, պաշտպանության և ներքին գործերի նախարարներին, ինչպես նաև «առանցքային զինվորական և ոստիկանական գործիչների, ինչպիսիք են ռազմական դրության հրամանատարը և ոստիկանապետը»։ Միաժամանակ, Հարավային Կորեայի նախագահի աշխատակազմի անդամները զանգվածաբար հայտարարել են հրաժարական տալու ցանկության մասին։

Դեկտեմբերի 4-ին մի շարք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ հավաքվել էին Սեուլի Կվանխվամուն հրապարակում՝ դատապարտելու նախագահի կողմից ռազմական դրություն մտցնելը և պահանջելու կառավարության հրաժարականը, հայտնում է Yonhap-ը։ Ոստիկանությունը ցուցարարների թիվը գնահատել է 400 մարդ։

ԱՄՆ-ն էլ Հարավային Կորեայում ստեղծված իրավիճակի ֆոնին որոշել է հետաձգել Հյուսիսային Կորեայի միջուկային զսպման համատեղ զորավարժությունները։ Միջուկային խորհրդատվական խմբի առաջին հրամանատարաշտաբային զորավարժությունները նախատեսվում էր անցկացնել Վաշինգտոնում դեկտեմբերի 4-5-ը։

Սեուլում ԱՄՆ դեսպանատունը նախազգուշացում է տարածել իր քաղաքացիների համար Հարավային Կորեայում արտակարգ իրավիճակի վերաբերյալ։

«Ռազմական դրությունը չեղարկելու մասին նախագահ Յունի հայտարարությունից հետո իրավիճակը մնում է անկայուն»,- ասվում է հայտարարության մեջ։

Դեսպանատունը նաև խորհուրդ է տվել ԱՄՆ քաղաքացիներին խուսափել ցույցերի տարածքներից և զգույշ լինել «մեծ բազմությունների, հավաքների, բողոքի ակցիաների կամ հանրահավաքների» մոտ՝ հավելելով, որ խաղաղ ցույցերը կարող են վերածվել առճակատման և բռնության։

Միաժամանակ, Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիստերսոնը հետաձգել է դեկտեմբերի 5-ին նախատեսված իր այցը Հարավային Կորեա։Այս մասին հայտնում է Yonhap գործակալությունը՝ հղում անելով դիվանագիտական ​​աղբյուրներին։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 3-ի երեկոյան Հարավային Կորեայի նախագահը անսպասելիորեն հայտարարել էր երկրում ռազմական դրություն մտցնելու մասին, սակայն այն բանից հետո, երբ խորհրդարանը հրաժարվեց աջակցել այս քայլին, նա չեղյալ է հայտարարել  այդ որոշումը  դեկտեմբերի 4-ի առավոտյան։Յունը հիմնավորել էր ռազմական դրություն մտցնելու անհրաժեշտությունը՝ ասելով, թե «ընդդիմությունը կաթվածահար է անում պետական ​​գործառույթները հակապետական ​​գործունեությամբ»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի