ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնակատարը կոչ է անում Վրաստանի իշխանություններին հարգել հավաքների և արտահայտվելու ազատության իրավունքը

Լուրեր

07.10.2026 | 16:53
«Հայ, թուրք, ադրբեջանցի․ ինչի՞ համար են էդ շահարկումները»․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 16:50
Դատական դեպարտամենտը չի կատարել դատարանի վճիռը․ դատավորին չվճարված գումարը կբռնագանձվի
07.10.2026 | 16:42
«Հրաշք այգի» ռեստորանային համալիրից 2 գորշ արջի տեղափոխել են ապաստարան
07.10.2026 | 16:30
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 16:20
Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը
07.10.2026 | 16:15
Գարեգին Բ-ն իրավաբանների ու սահմանադրագետների հետ քննարկել է եկեղեցուն առնչվող նախաձեռնությունները
07.10.2026 | 16:04
Ադրբեջանն Ուկրաինային հերթական մարդասիրական օգնությունն է ուղարկել
07.10.2026 | 16:00
2-րդ դասարանի աշակերտուհուն ծեծելու դեպքով ուսուցչուհուն ձերբակալելու որոշում է կայացվել
07.10.2026 | 15:51
Բաքուն արձագանքել է Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարի՝ Ադրբեջանի հետ կապ ունենալու մասին լուրերին
07.10.2026 | 15:44
ԱՄՆ-ում մահապատժի ընթացքում ողջ մնացած կինը գիտակցության է եկել
07.10.2026 | 15:34
Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբը պնդում է՝ 70 կտավներից մի մասը ընտանիքի անդամների սեփականությունն է, դրանք ցուցադրելը խախտում է նրանց իրավունքները
07.10.2026 | 15:26
«Ռոսատոմը» հաստատել է՝ հայկական ԱԷԿ-ը մինչև 2031 թվականը պատրաստ կլինի անվտանգ շահագործման
07.10.2026 | 15:18
Ահազանգ. «Գուստավ» ռեստորանի մենեջերը թաքնված տեսախցի՞կ է տեղադրել աղջիկների զուգարանում
07.10.2026 | 15:10
ՀՀ-ում հրթիռների արտադրության հարցի քննարկում Դելիի հետ՝ ըստ ԶԼՄ-ի // Երևանում փակ փողոցներ կլինեն․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 15:08
Վինչենցո Մոնտելան կհեռացվի Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից
Բոլորը

ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Վոլքեր Թյուրքը կոչ է արել Վրաստանի իշխանություններին պահպանել և հարգել խաղաղ հավաքների ու խոսքի ազատության իրավունքը, որի իրականացումը խաթարվել է օրեր շարունակվող բողոքի ցույցերի ընթացքում՝ բռնության և անհամաչափ միջոցների կիրառման պատճառով, իսկ որոշ դեպքերում՝ Թբիլիսիի քաղաքային ոստիկանության կողմից բացարձակապես անհարկի ուժի կիրառման պատճառով, գրում է Գրուզիա օնլայնը։

Նշվում է, որ կադրերում երևում է, որ ոստիկանությունը ցուցարարների և լրագրողների դեմ կիրառում է չափից ավելի ուժ, պղպեղային գազ, ջրցան մեքենաներ և քիմիական գրգռիչներ: Կան բազմաթիվ փաստագրված հաղորդումներ ձերբակալվածների նկատմամբ նվաստացնող և անմարդկային վերաբերմունքի մասին: Բացի այդ, տասնյակ լրագրողներ ենթարկվել են ոտնձգությունների և ծեծի անհայտ անձանց կողմից։

«Ցուցարարների և լրատվամիջոցների ներկայացուցիչների նկատմամբ անհարկի կամ անհամաչափ ուժի կիրառումը չափազանց մտահոգիչ է։ Բոլոր վրացիները պետք է կարողանան ազատ և խաղաղ կերպով արտահայտել իրենց տեսակետները իրենց երկրի ապագայի վերաբերյալ»,- ասել է Թյուրքը։

Գերագույն հանձնակատարը նաև կոչ է արել ցուցարարներին՝ արտահայտել իրենց տեսակետները խաղաղ ճանապարհով։

«Յուրաքանչյուր ոք, ով պատասխանատու է օրենքը խախտելու համար, պետք է պատասխանատվության ենթարկվի։ Պետք է հետաքննվեն նաև ձերբակալվածների նկատմամբ վատ վերաբերմունքի հետ կապված մեղադրանքները»,- ասել է ՄԱԿ-ի պաշտոնյան։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի