Վրաստանում ուժայինները ծեծի են ենթարկել և Հայաստան արտաքսել ցույցերի ժամանակ ձերբակալված ՌԴ քաղաքացու. The Insider

Լուրեր

07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
07.10.2026 | 20:30
Արտահանձնո՞ւմ,թե՞ գերիների հետ փոխանակում․Փաշինյանի վարկածը՝ Մուսաևի ներթափանցման ու ճակատագրի շուրջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Վրաստանում ուժայինները ծեծի են ենթարկել և Հայաստան արտաքսել ՌԴ քաղաքացու, որը ձերբակալվել է Թբիլիսիում ԵՄ-ի հետ անդամակցության բանակցությունների դադարեցման դեմ բողոքի ակցիայի ժամանակ, գրում է The Insider-ը, որին վկայակոչում է Current time-ը։

Լրատվամիջոցի տվյալներով՝ Միխայիլ անունով տղամարդն ապրել ու աշխատել է Վրաստանում։ Նա ձերբակալվել է  նոյեմբերի 29-ի լույս 30-ի գիշերը Թբիլիսիում տեղի ունեցած ցույցի ժամանակ։ Նա կանգնած է եղել լրագրողների կողքին և իր սմարթֆոնով նկարահանել է տեղի ունեցողը, երբ մի քանի ոստիկան բռնել են նրան և գետնին տապալել։

Միխայիլը պատմել է, որ մեքենայի մեջ ուժայինները ծեծի են ենթարկել իրեն ու ձերբակալված մյուս ցուցարարներին։ Նա պատմել է նաև, որ ոստիկանական բաժանմունքում ոչ ոք իրեն չի բացատրել իր իրավունքներն ու հնարավորություն չի տվել զանգահարել մերձավորներին կամ փաստաբանին։ Ոստիկանության աշխատակիցներն անձնագիր են պահանջել, սակայն նրա մոտ բնօրինակը չի եղել, ինչն էլ երկրից արտաքսման պատճառ է դարձել։

Ժամանակավոր պահման վայրում Միխայիլին այցելել են պետության կողմից նշանակված փաստաբանը և Վրաստանի օմբուդսմենը, որն օգնել է նրան կապ հաստատել ընկերների հետ։ Դեկտեմբերի 1-ի լույս 2-ի գիշերը Միխայիլը տեղափոխվել է միգրացիոն ծառայություն, նույն օրը նրա տուն են եկել ոստիկանության աշխատակիցները և վերցրել անձնագիրը։ Դրանից հետո տղամարդուն նստեցրել են մեքենան և տարել Հայաստանի հետ սահման, որը հատելուց հետո վերադարձրել են նրա հեռախոսը։ Միխայիլը փորձել է վերադառնալ Վրաստան, սակայն վրաց սահմանապահները թույլ չեն տվել։

Նշենք, որ զանգվածային բողոքի ցույցերը Վրաստանում վերսկսվել են այն բանից հետո, երբ երկրի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ Թբիլիսին մինչև 2028 թվականի վերջը հրաժարվում է ԵՄ անդամակցության բանակցություններից ու եվրոպական դրամաշնորհներից։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի